Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան «Եթե ԱՄՆ 44 նահանգները ճանաչեն ԼՂՀ-ն` իրավականորեն ոչինչ չի փոխվի»

Սեպտեմբեր 02,2014 14:16

«Այդ ճանաչումը իրավական նշանակություն չի կարող ունենալ»,- այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման AJR 32 բանաձեւը:

Նա համարում է, որ ճանաչումն ունի հոգեբանական բնույթ`դա ցուցանիշներից մեկն է, որ կալիֆորնիաբնակ հայերի կատարած լոբբին արդյունավետ է: Ըստ նրա` կատարվածն ունի նաեւ քաղաքական բնույթ, քանի որ Ամերիկայի միացյալ նահանգներում Կալիֆորնիան հայկական ամենամեծ համայնքն ունի.

«Կալիֆորնիան Միացյալ Նահանգների ամենաազատական նահանգներից մեկն է, այնտեղ մեծ քանակությամբ ազգային փոքրամասնություններ կան, այսինքն` Կալիֆորնիան ինչ-որ դեր է խաղում Միացյալ Նահանգներում, եւ այն, ինչ-որ այնտեղ է կատարվել ունի որոշ հոգեբանական եւ մասամբ քաղաքական նշանակություն: Բայց դա չափազանցնել պետք չէ, քանի որ դա, իհարկե’, չի համարվում մեկ այլ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում: Եթե 4-ի փոխարեն 44- նահանգները ճանաչեն Լեռնային Ղարաբաղը, իրավականորեն ոչինչ չի փոխվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930