Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը

Սեպտեմբեր 02,2014 14:11

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. սեպտեմբերի 01-ի որոշումով կասեցվել է Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանին» պատկանող հացի արտադրամասում արտադրվող «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրությունը:

Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ Ա/Ձ «Հովսեփ Ղալումյանի» հացի արտադրամասի կողմից արտադրված «Մատնաքաշ» տեսակի հացի նմուշը «վարակվածության կարտոֆիլային հիվանդության» ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն հրամանի պահանջներին, իսկ հացաթխման ընթացքում օգտագործվող «Ջրի» նմուշները մանրէների ընդհանուր քանակություն 37⁰C, 22⁰C, ընդհանուր կոլիֆորմներ, ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ և E-coli ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանի պահանջներին, որով պայմանավորված՝ նշված արտադրատեսակը ճանաչվել է վտանգավոր:

Կազմակերպության ղեկավարին տրվել է հանձնարարական՝

1. Վերացնել հայտնաբերված խախտումները, այն է՝ կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը, և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N06-Ն և ՀՀ ԱՆ 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջների մասին» N 876-Ն հրամանների պահանջներին:

2. Թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

3. «Մատնաքաշ» հացի արտադրատեսակների խմբաքանակները օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման կատարման ժամկետ սահմանել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 11-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930