Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «ԱԻՆ-ը պետք է փակել»

Սեպտեմբեր 02,2014 13:34

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն առաջիկայում նախատեսում է փակ քննարկում անցկացնել, որին կհրավիրվեն ՀՀ պաշտպանության նախարարը, ոստիկանապետը եւ արտակարգ իրավիճակների նախարարը: Այսօր հանձնաժողովը նման որոշում կայացրեց առաջիկա նստաշրջանին ընդառաջ նիստում:

Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են ՀՀ սահմանամերձ մի քանի բնակավայրեր եւ ԼՂՀ, հանդիպումներ են ունեցել եւ պաշտպանական, եւ ոստիկանական, եւ արտակարգ իրավիճակների համակարգերում: Արդյունքում, պատգամավորների մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանները նրանք ցանկանում են ստանալ փակ քննարկումների ժամանակ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակից հետո նախատեսված են 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում եւ առաջարկեց մինչ այդ հստակ օրակարգ ձեւավորել ու այդ քննարկումների ժամանակ էլ պատկան գերատեսչությունների ներկայացուցիչների առջեւ բարձրացնել վիճելի հարցերը: «Այս տարի բյուջեն բավական հանգամանալի կքննարկենք այդ գերատեսչությունների բյուջեն, հատկապես ծախսային մասը»,-ասաց նա:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նստած տեղից ռեպլիկ նետեց. «ԱԻՆ-ն ընդհանրապես պետք է փակել»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ սոցիալական պաշտպանվածության առումով ԱԻՆ համակարգի աշխատակիցներն ամենախոցելին են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930