Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը օրը 7 անգամ «Կնքահայրն է» դիտել». Արամ Հարությունյան

Սեպտեմբեր 02,2014 13:28

«Իշխանափոխությունը քառյակի հետ կապված չէ, դա հասարակական պահանջ է և գալիս է ներքևներից: Համոզված եմ, որ աշնանը գործընթացներն ավելի սրընթաց են գնալու, և որքան շուտ ժողովուրդը մտնի խաղի մեջ, այնքան շուտ կլինի իշխանափոխությունը, եթե իշխանափոխությունը մեկ մարդուց է կախված, ապա այդ մեկն արել է ամեն ինչ, որ լինի իր իշխանափոխությունը: Եվ այդ մարդը Սերժ Սարգսյանն է, որը վատ նախագահ է եղել: Ոչինչ չի փոխվելու, եթե նա մնա իշխանության»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Հարությունյանը:

Նրա բնորոշմամբ, Սերժ Սարգսյանն այսօր քաղաքականապես անկողնային վիճակում է. «Ստույգ տեղեկություններ կան, որ նա օրը 7 անգամ իր սիրած ֆիլմը՝ «Կնքահայրն էր» նայում, եթե ինքը խաղում է խաղի այդ կանոններով, լավ կլինի հաշվի առնի, որ երբ մաֆիան տեսնում է, թե առաջնորդը անկողնային վիճակում է, իշխանափոխությունը հնարավոր է շատ արագ ներսից լինի: Այնպես պետք է անենք, որ ներսից չլինի, այլ ժողովրդի կողմից»:

Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, թե Սերժ Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է և այդ բառից նրան դուր է եկել սահմանափակ պատասխանատվությունը.« Հայաստանը խաղատուն չէ, եւ խաղատնային քաղաքականություն վարելով՝ հնարավոր չէ այս երկիրը պահել»:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, պարոն Հարությունյանը դրական համարեց Ռոբերտ Քոչարյանի կառավարման համակարգն ու ասաց, եթե Քոչարյանը վերադառնա, կգա նոր թիմով ու նրա աշխատասենյակում տեղ չի գտնի Սերժ Սարգսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930