Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն