Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Սեպտեմբեր 02,2014 12:10

Շիրակ Խ.-ն և Շահեն Խ.-ն հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան մի շարք պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով «Մերսեդես Բենց S320l» մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի շուրջ Շահեն Խ.-ի և Արտեմ Վ.-ի միջև առկա գույքային վեճի մասին, Շահեն Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող և մաքսատան պատասխանատու պահպանմանը հանձնված ավտոմեքենան ապօրինի հանձնել են Արտեմ Վ.-ին: Մաքսատան համապատասխան փաստաթղթերում Արտեմ Վ.-ն, ստորագրելով Շահեն Խ.-ի փոխարեն, տնօրինել է տրանսպորտային միջոցը, որի մաքսազերծման համար նախատեսված գումարը սահմանված ժամկետում չի վճարել, արդյունքում` Շահեն Խ.-ից բռնագանձվել է խոշոր գումար: Մեքենան մաքսատան պահպանվող տարածք վերադարձվելուց հետո պարզվել է, որ բացակայում են ավտոմեքենայի հետևի թափարգելը և փաստաթղթերը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930