Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ճակատագրի պատճառը

Սեպտեմբեր 02,2014 11:59

Հայաստանի ճակատագիրը մտահոգության առարկա է շատ հայերի համար: Ի՜նչ մեծ մոլորության մեջ է եկեղեցին ընդհանրապես, և հայոց եկեղեցին մասնավորապես: Որովհետև նրա քարոզած աստվածը կամ չկա, կամ, եթե նույնիսկ կա, ապա վաղուց դավաճանել է հայ ազգին: Ըստ որում, դավաճանել է հենց այն պահից, երբ սա ընդունեց նրան և սկսեց պաշտել: Այդ պահից նա շեղեց ազգին ճիշտ ուղուց և տարավ այնպիսի ուղիով, որն, ի վերջո, բերեց կործանման: Կործանվեց Հայաստանի և հայ ազգի իննսուն տոկոսը, իսկ իննսուն տոկոսի կորուստը համարյա լրիվ կործանում է: Բայց զարմանալին այն է, որ նույնիսկ դա տեսնելուց հետո էլ եկեղեցին շարունակում է նույն հավատով ու նվիրվածությամբ քարոզել չեղած աստծուն: Որքա՜ն մեծ և զորեղ է նրա մեջ ինքնախաբեության մղումը, ձգտումը: Մոլորությունն այնտեղ է, որ նա հավատում է մի աստծո, որին համարում է ամբողջ մարդկության աստվածը, հետևաբար, նաև բոլոր ազգերի: Հավատում է մի աստծո, որից ամեն ազգ իր շահն է խնդրում և ակնկալում, հաճախ նույնիսկ իրար հակադիր: Օրինակ, պատերազմող ազգերից յուրաքանչյուրը խնդրում է իր հաղթանակը, իսկ հակառակորդի պարտությունը: Այդ ազգերի թագավորներից յուրաքանչյուրը իր ազգի հետ միասին կարծում է, թե հենց ինքն է ընդհանուր աստծո ընտրյալը և վերջինս հենց իրեն պիտի օգնի հաղթելու դիմացինին: Իսկ թուրք ցեղը ոչ թե հայ ազգի պարզապես պարտությունը խնդրեց, այլ կործանումը: Եվ ստացավ:

Այստեղից հետևություն. կամ այդպիսի աստված չկա, կամ էլ, եթե կա, ապա նա հայ ազգի թշնամին է: Որովհետև օգնեց նրա թշնամուն: Բայց մի՞թե կարող է այն էակը, կամ գիտակցությունը, կամ ուժը, որը կարող է իրեն թույլ տալ կրել աստծո տիտղոսը և պաշտոնը, իրեն թույլ տալ ընկնելու հակադիր աղոթքների երկու քարի արանքը: Մի՞թե իմաստունը չի ազատի իրեն այդ պաշտոնից և չի հրաժարվի նման գործառույթ կատարելուց ընդհանրապես: Ուրեմն նա կամ չկա, կամ կա, բայց չի խառնվում մարդկության գործերին, ինչը նույնպես չլինելուն է հավասարազոր: Իսկ եթե նա և՛ կա, և՛ խառնվում է մարդկության գործերին, ուրեմն հայ ազգը չպիտի գոյություն ունենա: Նման դեպքում հասկանալի կլինի երբ թուրք ազգը պաշտի այս աստծուն, բայց երբ հայ եկեղեցին և ազգն են պաշտում, նշանակում է, որ նրանք իրենք իրենց հակառակորդն են և թշնամին: Սակայն հայտնի է, որ թուրքերի աղոթքի իրագործմանը օգնեցին Ռուսաստանն ու Եվրոպան: Արդյո՞ք սա չի նշանակում, որ թուրքերը ճիշտ աստված էին ընտրել, իսկ հայերը` ոչ: Թուրքերն աղոթեցին իրական աստծուն, այսինքն` կյանքին, իրականությանը, կյանքի սովորեցրած ճշմարտություններին, իսկ հայերը չեղած, կեղծ, ինչ-որ մեկի, չնայած, հայտնի է, թե որ ազգի, հորինած աստծուն: Նրանք սպասեցին, թե աստվածը սկուտեղի վրա կմատուցի իրենց հայրենիք, ապահովություն, բարեկեցություն: Պարզապես ձեռքերը ծալած նստեցին և սպասեցին: Որովհետև այն պահից, երբ ազգը եկեղեցու դրդմամբ ընդունեց այդ կրոնը, այդ պահից ազգի ղեկավարը դարձավ այդ եկեղեցին: Նույնիսկ թագավորը հրաժարվեց կյանքի կողմից իր վրա դրված պարտականությունից և թողեց ազգը ընդհանուր աստծուն, այսինքն անտեր, այդ քայլով դնելով նրան կործանման եզրին: Աստծո ներկայացուցիչն էլ եկեղեցին է: Եկեղեցին օգտվեց թագավորների բացակայությունից, այսինքն` անտերությունից և դարձավ ազգի առաջնորդը: Այն առաջնորդեց նրան դեպի հնազանդություն և միայն աստծո վրա հույսը դնելու համոզմունք: Ահա թե ինչու հայ ազգը անմիջապես իր կործանումից առաջ ոչինչ չարեց փրկվելու համար: Միայն աղոթեց և սպասեց հրաշափառ սկուտեղին:

Այնինչ այդ պահին հայ ազգն այնքա՜ն մեծ և ուժեղ էր, որ ոչ միայն կարող էր ազատել իրեն, այլև տիրանալ ներկայիս Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներին, որովհետև նրանցում մեծամասնություն էր կազմում և ամենաուժեղը կարող էր լինել: Ընդամենը իմաստություն էր պետք ճիշտ ուղղությամբ շարժվելու համար: Մանավանդ, որ Թուրքիան պատերազմում պարտվածների շարքում էր գտնվում: Բայց որտեղի՞ց եկեղեցուն այդքան առաջնորդի իմաստություն: Նրա իմաստությունը բավականացրեց փրկության փոխարեն դեպի կործանում տանելուն միայն: Ավա՜ղ, հայ ազգի ուժը մնաց միայն որպես ներուժ: Չգտնելով իր կիրառությունը, այն կորավ անիմաստ, անօգուտ: Այն ոչ թե պարզապես չօգտագործվեց, այլ վերացավ: Խորհրդանշական է և հակադրությունների գոյության ու պայքարի ևս մեկ ապացույց, որ փրկության խոստումով առաջնորդողը տարավ դեպի կործանում: Ուրեմն, որտեղ արտաքին փրկության խոստումն է, այնտեղ` կործանումը: Ոչ թե դրսից էր պետք ակնկալել փրկությունը, այլ ներսից: Նույն ձևով, ոչ թե ամբողջ մարդկության համար միևնույնը համարվող աստծուց էր պետք ակնկալել փրկությունը, այլ ազգի աստծուց, որը հաստատ նա չէ, որին աղոթում են նաև ուրիշ ազգերը, մանավանդ թշնամի և թշնամուն օգնող ազգերը: Նույն ձևով, մարդը աստծուն ոչ թե դրսում պետք է փնտրի, եկեղեցու պատերի կամ ուսմունքի մեջ, այլ իր մեջ: Որովհետև ամեն մարդու մեջ եղած աստվածն արդեն կարող է օգնել ինքն իրեն և իր գործիքը հանդիսացող մարմնին: Որովհետև նա արդեն կանգնած չէ հակադիր որոշումների երկընտրանքի առջև և ստիպված չէ մեկին օգնել մյուսին վնասելու հաշվին: Ուրեմն չկա ընդհանուր աստված, մանավանդ մարդկային տեսքով և անունով: Չկա եկեղեցու աստվածը: Աստված չի ստեղծել մարդուն իր նմանությամբ, այլ մարդն է ստեղծել աստծուն իր նմանությամբ: Աստվածն ամեն մարդու մեջ է, և նրանում կուտակված է բնության, կյանքի ամբողջ իմաստությունը և ճշմարտությունը: Եվ այդ ճշմարտությունը անհատական է: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի դեռ կյանքում կան շահերի բախումներ: Հայի շահն ուրիշ է, թուրքինը` ուրիշ: Ամեն մարդ իր շահն ունի, ամեն ազգ` իրենը: Հետևաբար, ամեն մարդ իր աստվածն ունի, ամեն ազգ` իրենը: Հետևաբար, ամեն մարդ իր աստծուն պիտի աղոթի, սկսելով այսպես. «Իմ բարձրագույն ե՛ս, … »:

Եթե եկեղեցու աստվածն է կառավարում աշխարհը, ապա ինչպե՞ս է, որ Թուրքիան պարգևատրվում է, իսկ Հայաստանը` պատժվում: Իսկ միգուցե ուրի՞շ աստված է կառավարում աշխարհը, այնպիսի աստված, որին եկեղեցին չի էլ ճանաչում, եկեղեցին նույնիսկ գաղափար էլ չունի այդ աստծո մասին, նրա էության, բովանդակության, ձևի, դրսևորման, օրենքների և այլնի մասին: Այլապես ինչպե՞ս կարող էր պատահել, որ հայ ազգը կատարեց եկեղեցու պահանջները, բայց պատժվեց, իսկ թուրքերը չկատարեցին, իսկ ավելի ճիշտ` կատարեցին հակառակը, և պարգևատրվեցին: Ըստ որում, պարգևատրվեց այն ժողովուրդը, որը մարդկությանը ոչ միայն ոչ մի օգուտ չի տվել, ոչ միայն նույնիսկ չեզոք էլ չի մնացել, այլ միմիայն վնասներ է տվել: Թուրք մարդիկ իրենց ամբողջ պատմության ընթացքում մարդկությանը տվել են միայն մահ, վիշտ, տառապանք, ավերածություն, կործանում: Հայ մարդիկ դրա հակառակը. իրենց ամբողջ պատմության ընթացքում երբեք ուրիշների վրա չեն հարձակվել, քաղաքակրթությանը տվել են միայն շինարար և ստեղծագործ ձեռքեր, մշակույթին` լուսավոր մտքեր և առաքինության ու բարոյականության հոգիներ: Բազմաթիվ հայ մտքեր աշխարհի զանազան երկրներում ծաղկեցրել են արվեստները, գիտությունները, տնտեսությունները, մշակույթը: Հայ ազգի թերևս միակ սխալը, երևի, քրիստոնեության ընդունումն էր, բայց մի՞թե այդ մեկ սխալը պիտի արժանացներ այդքան խիստ և դաժան պատժի: Եվ ահա վարձատրությունը` ծաղկեցնող ազգը պատժվում է վերացումով, իսկ ավերողը` պարգևատրվում ընդլայնվելով ու տարածվելով: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ եկեղեցու աստվածը սրա հետ ոչ մի կապ չունի: Եվ լավ է, որ չունի, որովհետև եթե ունենար, ուրեմն նա մարդկության թշնամին էր: Իսկ դրա հետ կապ ունեցողը այն աստվածն է, որին եկեղեցին չի էլ ճանաչում: Նրա անունն է կյանքի օրենք: Այդ աստծուն ճանաչողը գիտե, որ եթե մարդը մտավ գայլերի ոհմակի մեջ, ապա անխուսափելիորեն պիտի հոշոտվի: Ուստի նա պիտի կարողանա պաշտպանվել գայլերից: Առավել ևս չի կարելի գառնուկի դեր խաղալ գայլերի մեջ: Դա արդեն կյանքի օրենքների լրիվ անտեսում է և իր վրա պատիժ հրավիրող արարք: Հայ ազգը գառնուկի դերի մեջ էր մտել թուրք գայլերի ոհմակի մեջ: Եվ հոշոտվեց:

Հոշոտողը նույնիսկ կերակուրի մնացորդներ չթողեց ռուս և եվրոպացի (անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի) շնագայլերին, որոնք ագահորեն ուզում էին օգուտ ստանալ, կշտանալ գայլերի որսից, խլեց նրանցից ինչ որ հնարավոր էր, նույնիսկ պատառիկներ էլ չթողեց, այդպիսով պատժելով նրանց իրեն օգնելու համար և այդպիսով անկատար թողնելով իրեն օգնողների երազանքը` թուրքերի ձեռքով վերացնել հայերին և տիրել դատարկ Հայաստանին: Այս օրենքներն իմացող մարդը կկարողանար իր բանականության ուժով հաղթել գայլերի ժանիքներին ու մագիլներին: Բայց այս աստծուն չճանաչողը երբեք չէր կարողանա: Եվ չկարողացավ, ավա՜ղ:

Նախքան այս եկեղեցու կրոնին անցնելը հայ ազգն ավելի կենսուրախ էր, կենսախինդ, կյանքով լի, կյանքից գոհ, պատվախնդիր, արժանապատիվ, հետևաբար` ավելի մեծ, հզոր, իմաստուն: Նոր կրոնը կյանքի ուրախության ոճը փոխարինեց տխրության կյանքի ոճով: Եռանդուն կենսադիրքորոշումը փոխարինվեց ճգնավորությամբ, գոհությունը` դժգոհությամբ, երջանկությունը` դժբախտությամբ, պատվախնդրությունը` հնազանդությամբ, արժանապատվությունը` անպատվության թույլատրելիությամբ և այլն, և այսպես շարունակ: Բոլոր այդ դրական և լավ մարդկային ու ազգային հատկությունները հայ ազգին հասցրել էին իր փառքի գագաթնակետին: Բայց դա միայն հայ ազգի գագաթն էր, ոչ թե բոլոր գագաթներից ամենաբարձրը: Դեռ էլի տեղ կար բարձրանալու, եթե… Եթե եկեղեցին չսկսեր իր ուսմունքով հայ ազգի վերադաստիարակությունը: Իսկ դա բերեց կյանքից հրաժարման, ձգտումներից հեռացման, նպատակներից անջատման, աճից կտրման, կյանքի ուրացման, ճգնակեցության: Հատուցման դաժանությունը մեծ եղավ և ահավոր: Կյանքը չհանդուրժեց դավաճանությունը իրեն: Գործեցին կյանքի անխախտ օրենքները, և դավաճանը պատժվեց, ուրացողը սրի քաշվեց, ազգի այնքան մասը, որին կարելի է համարել համարյա ամբողջը, զրկվեց գոյության իրավունքից: Փաստորեն նոր կրոնի ընդունման հենց սկզբից հայ ազգը սկսել էր ողբալ իր ապագա կործանումը:

Ողբի գագաթնակետն էլ Գրիգոր Նարեկացու հանճարեղ, տիեզերական չափումներով ողբն էր: Ներմուծելով վշտի կրոնը, ազգը սկսել էր կյանքում իրականացնել այդ վիշտն ու տառապանքը: Տասնվեց դար հայ ազգը կենսագործեց իր երազանքը` կործանեց իրեն, որպեսզի արդարացրած լինի իր սուգը, որը սկսել էր հենց սկզբից: Ձգտեց սգի և սուգ ստացավ: Եթե ձգտեր երջանկության, երջանկություն կստանար: Կյանքն այնքա՜ն իմաստուն է, որ յուրաքանչյուր ձգտողի տալիս է նրա ուզածը: Հայ ազգը ձգտեց կործանման և հասավ իր ուզածին: Որովհետև ցանկացած ցանկության կենսագործմանը օգնողներ միշտ էլ կգտնվեն: Թուրքը օգնեց հային կործանվել, հայն էլ չդիմադրեց, որովհետև դա հենց իր ներքին, ենթագիտակցական ձգտումն էր: Նա տասնվեց դար դաստիարակվել էր այդ ոգով, այդ գաղափարախոսությամբ, աշխարհայացքով, կենսաիմաստասիրությամբ, կենսակերպով: Նրա ենթագիտակցության կամ անգիտակցության մեջ խոր արմատներով աճել էր իր դավանած աստծուն նմանվելու ձգտումը: Նա ուզում էր նմանվել այն գառնուկին, որին տանում են մորթելու` ուրիշների համար մատաղ անելու նպատակով: Եվ գառնուկը պիտի հնազանդ գնա, պիտի կերակուր դառնա հանուն բարի գործի` ուրիշների կշտության և բարեկեցության: Հայ ազգը ձգտեց խաչվել հանուն թուրք ազգի փրկության և ստացավ իր ձգտածը: Բայց ոչ ոք չցանկացավ խաչվել հանուն հայ ազգի: Կամ արդյո՞ք թուրք ազգին պետք էր մեր զոհողությունը: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ամեն ազգ հասներ իր նպատակներին իր հնարավորությունների չափով, ո՛չ ուրիշի հաշվին: Չէ՛ որ, եթե կյանքը տրված էր նաև հայ ազգին, ուրեմն նա էլ իրավունք ուներ ապրելու և երջանկանալու:

Ավելին, ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր: Տրված կյանքից հրաժարվելը ճիշտ չէ, մեղմ ասած` հիմարություն է, իսկ խիստ ասած` դավաճանություն կյանքին: Իսկ դավաճանությունը հանցագործություն է: Իսկ հանցագործը մեղավոր է և պատժի արժանի: Հատկանշական է, որ այդ հանցագործությունը սկսվեց ուղղակի դավաճանությամբ. հայկական կրոնին փոխարինեց հրեական կրոնը: Բայց հրեաներն իրենք չեն դավանում այդ կրոնին: Նրանք այն ստեղծել էին ուրիշ ազգերի համար, ավելի ճիշտ` ուրիշ ազգերին մոլորեցնելու և վնասելու համար: Ամբողջ աշխարհում հրեաները համարվում են չարակամ, փոքրոգի, նվաստ, նախանձ, վնասատու ազգ: Բայց նրանք կարողացան ուրիշներին վնասելու միջոցով իրենք հզորանալ, բարգավաճել և իշխել հարևանների վրա: Ստացվում է, որ նրանց վատ ազգ համարողների մտածելակերպն է սխալ, իսկ հրեաները լավն են, մեծահոգի, բարի, վեհ, բարյացակամ, իմաստուն, օգտակար ազգ: Ուրեմն նրանց վատ համարողներն են սխալվում, որովհետև դաստիարակվել են հրեաների ստեղծած նոր կրոնով և ստեղծել սխալ արժեհամակարգ, մոլորվել, հեռացել կյանքի ճշմարտություններից, ստեղծել իրենց երևակայական, իրական աշխարհից կտրված աշխարհը և ապրել նրանում:

Իսկ հայ եկեղեցին նույնիսկ այնքան է հեռացել և կուրացել մտքով ու սրտով, որ հպարտության առարկա է դարձրել առաջինը նոր կրոնը ընդունելու փաստը, առանց հասկանալու, որ դա ամենաիսկական ամոթի առարկա է, խայտառակություն: Այդ փաստով հպարտացողը իր կուրությամբ և հիմարությամբ է հպարտանում: Նա ցուցադրում է իր խղճուկությունը, այն, որն առկա է, երբ հանցանքի զոհը հպարտանում է իր պարտությամբ, ամաչելու փոխարեն:

Սակայն երբեք ուշ չէ: Հպարտության առարկա կլինի այն փաստը, որը կարձանագրի հայ ազգի ոգեղեն և մարմնական հզորացումը և իր հայրենիքի ազատագրումը: Իսկ դրա համար նոր, ճիշտ դաստիարակ է պետք, որին, միգուցե, պետք կլինեն դարերի հասնող ժամանակաշրջաններ` ազգին վերադաստիարակելու համար: Սակայն, հաշվի առնելով այն, որ գործընթացները գնալով ավելի ու ավելի արագացումով են կատարվում, գուցե դարերը կրճատվեն մինչև տասնամյակներ: Դրա` վերադաստիարակության համար նախադրյալներ կան. եկեղեցու ազդեցությունը հիմա այնքան էլ ուժեղ չէ, գնալով ուժեղանում են գիտության և իմաստասիրության ազդեցությունները, հայերը սկսում են գիտակցել իրենց նախնիների սխալները, ազգի փրկության գործի պահանջարկը առաջարկ է առաջացնում, հայտնվում են գործի և մտքի հերոսներ, օրինակ` Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը, Պարույր Հայրիկյանը և այլոք, հայտնվում են ազգի փրկության առաքելությանը նվիրված կազմակերպություններ` Դաշնակցությունը, ԱԻՄ-ը և այլն:

Բոլորին թվել չի լինի, սրանք միայն վառ և աչքի ընկած օրինակներն են: Քիչ չեն նաև համեստորեն, առանց փառքի ձգտման իրենց գործը անողները, որոնց միայն համախմբել, կազմակերպել, համակարգել և առաջնորդել է պետք: Սկզբի համար, նախ պետք է ճիշտ կյանքով ապրել Հայաստանի այս տասը տոկոսում: Ճիշտ է, արդեն անհամեմատ ավելի դժվար կլինի հայրենիքի փրկության սրբազան գործի կատարումը, բայց կյանքը քարացած չէ, նոր հնարավորությունները իրենց երկար սպասել չեն տա: Դրանք կարող են երկնքից վայր ընկնել հանկարծակի, ինչպես որ անսպասելի և անակնկալ ընկավ Հայաստանի անկախությունը 1918 և 1991 թվականներին: Այլընտրանքները, երկընտրանքները առկա են կյանքի ցանկացած պահին, միշտ էլ կարելի է սկսել գնալ ճիշտ ուղիով. ճիշտ աստծո պաշտել, ճիշտ կյանքով ապրել: Եվ կյանքը չի ուշացնի իր պարգևատրումը, և՛ անձնական, և՛ ազգային: Նպատակը հոգու և հայրենիքի ազատագրումն է:

Եթե կրոնական խանդի ուժով հայ ազգն իր հայրենիքին խանդեր, ապա թույլ չէր տա ուրիշներին դիպչել նրան: Շատ վառ երևակայություն պետք չէ, պատկերացնելու համար, թե ինչ փառահեղ վիճակում կլիներ հայ ազգը, եթե կրոնին ուղղված նրա մեծ մղումը, ձգտումը, նվիրումը, հավատարմությունը, խանդը, անձնազոհությունը, ինքնամոռացությունը, նահատակության պատրաստությունն ու կամքը, ոգու զորությունն ու վեհությունը և այլ օգտակար հատկությունները ուղղվեին ճիշտ ուղղությամբ` դեպի հայրենասիրություն և հայրենիքի շահերի պաշտպանություն: Այդ դեպքում հայ ազգը կլիներ աշխարհի մեծագույն և հզորագույն ազգերի շարքում, այն դեպքում, երբ սխալ ուղղվածության հետևանքով հայտնվել է ամենափոքր և թույլ ազգերի շարքում:

Ի՜նչ մեծ անձնազոհություն է հանդես բերել հայը իր կրոնը պաշտպանելիս, բայց ի՜նչ մեծ անտարբերություն` հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու հարցում: Սրա պատճառն էլ իր հերթին այն է, որ նա հույս է ունեցել, հավատացել է, որ անձամբ, անհատապես, միայնակ կփրկվի մյուս, հանդերձյալ աշխարհում: Որովհետև, ավա՜ղ, իր կրոնը իրեն չի բացատրել, որ այն աշխարհում փրկվելու մասին մտածել է պետք այն աշխարհում, իսկ այս աշխարհում հարկավոր է անել այս աշխարհի գործերը: Որովհետև ժամանակի և տարածության ամեն մի հատված ի՛ր անելիքներն ու գործերն ունի: Յուրաքանչյուր աշխարհ իր դերն ու գործառույթներն ունի: Այս աշխարհում հարկավոր է կատարելագործել այս աշխարհը, ոչ թե թողնել բախտի քմահաճույքին: Իսկ այն աշխարհում հարկավոր կլինի կատարելագործել այն աշխարհը, ոչ թե անազնվորեն հուսալ, թե կգնաս և կվայելես այնտեղ ուրիշների ստեղծած կատարյալ աշխարհը, ուրիշների ստեղծած վայելքները: Թեև, որքան էլ որ որևէ աշխարհ կատարյալ լինի, անելիք միշտ էլ կա և ամենուրեք էլ կա: Ամեն աշխարհ իր նշանակությունն ունի, ամեն տեղ էլ անելիք կա, միայն վայելել հնարավոր չէ երկար ժամանակ: Այդ իրավունքը վաստակել է պետք: Իսկ վաստակում են գործով, ոչ թե անգործությամբ, հետաքրքրությամբ, ոչ թե անտարբերությամբ, շահագրգռությամբ, ոչ թե արհամարհանքով, այս աշխարհի գործերի հանդեպ եռանդունությամբ, ոչ թե այն աշխարհի վայելքների հանդեպ մոլեռանդությամբ: Ի՜նչ հիանալի արդյունք կլիներ, եթե վերջինը ուղղվեր հայրենիքին, եթե հայ մարդն իր հոգում պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար եկեղեցի և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար դպրոց և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար համալսարան և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար գիտությունների կաճառ և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար հիմնարկություն և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գար տուն և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար բանակ և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը, գնար ամենուրեք և այլուր և այնտեղ պաշտեր իր ազգն ու հայրենիքը: Այդ դեպքում և՛ ազգն ու հայրենիքը չէր կորցնի, և՛ մարմինն ու հոգին կփրկեր այս աշխարհում, և՛ այն աշխարհում հոգու փրկությունն ու վայելքները ստանալու իրավունքը ձեռք կբերեր: Ավա՜ղ, այդպես չստացվեց: Կրոնը խաբեց հային, վատ առաջնորդ եղավ նրան:

Բայց երբեք ուշ չէ ճիշտ ուղու վրա կանգնելու համար: Հարկավոր է դասեր քաղել, ճշտել և ուղղել կողմնորոշիչները, նպատակները, ձգտումները, մղումները և ըստ դրանց ուղղել շարժման ուղղությունը: Ոչինչ քարացած չէ, ոչ էլ նույնիսկ այն աշխարհը: Շարժումը հավերժական է, ամեն ինչ փոփոխական է: Հարկավոր է փոխել աշխարհը, կատարելագործել: Եթե չի ստացվում միանգամից ամբողջ աշխարհը, ապա սկզբում անձնականը, հետո ընտանեկանը, հետո համայնքայինը, հետո ցեղայինը, ազգայինը, համաշխարհայինը, մոլորակայինը, արեգակնայինը, տիեզերականը: Իսկ դրանցում ապրելու և աշխատելու արանքներում էլ` այլ աշխարհներինը: Այն աշխարհներն էլ ոչնչից` զրոյից չեն դարձել կատարյալ: Ինչ-որ ուժեր դրանց դարձրել են այնպիսին, ինչպիսին կան: Բայց հավերժությունը կանչում է է՛լ ավելի կատարելագործելու նաև դրանց: Նույնիսկ աստվածը ամենակատարյալն է միայն այս պահի դրությամբ: Շարժման համընդհանուր օրենքը նրան էլ թույլ չի տա քարացած մնալ նույն վիճակում, այլապես ուրիշները կհասնեն նրան և կանցնեն նրանից:

Բայց ամբողջ գոյի ամենակատարյալ էակից մարդն այնքա՜ն է հեռու, որքան մեկ մարդկային կյանքի տևողությունը հավերժությունից: Մենք նրանից շա՜տ հեռու ենք, այնքա՜ն հեռու, որ նա մեզ համար չկա: Միաժամանակ, նա այնքա՜ն մոտ է մեզ, որ գտնվում է մեր ամենակենտրոնում` սրտում: Այս երկուսից, իսկ ավելի ճիշտ` այս մեկից բացի, ուրիշ աստված չկա: Ուստի չպետք է նստել և սպասել, թե կգա աստվածը կամ նրա կողմից ուղարկված ինչ-որ մեկը և արդարություն կհաստատի այս աշխարհում, կպատժի հայ ազգի թշնամիներին և կնվիրի նրան իր հայրենիքը: Օրինակ, Սյունիքը չսպասեց, այլ ինքը գործեց որպես իր աստվածը և, արդյունքում, երբեք չստրկացավ, չպարտվեց նույնիսկ ամենազոր թվացող կարմիր բանակին: Որովհետև Սյունիքն ինքն իր միջից հանեց իր փրկչին, հետևաբար, իր աստծուն` Նժդեհին: Եթե մյուս վայրերում ու ժամանակներում էլ Նժդեհներ դուրս գային ժողովրդի միջից, ապա համոզված կարելի կլիներ ասել, որ աստվածը փրկեց հայ ազգին: Բայց քանի որ դուրս չեկան, ուրեմն` աստվածը կործանեց հայ ազգին, այսինքն` հայ ազգը կործանեց ինքն իրեն: Որովհետև ազգը ինքը պիտի լինի իր աստվածը և փրկիչը, ոչ թե հույսը դնի ուրիշի վրա: Վնասակար է այն ուսմունքը, որը սովորեցնում է հույսը դնել աստծո վրա և ոչինչ չանել, չպաշտպանել նույնիսկ իր կյանքը, ինչպես նաև ուրիշի կյանքը, հայրենիքը, հարազատներին, մարդկությանը, մոլորակը, տիեզերքը: Սյունիքը հույսը դրեց իր վրա և փրկեց իրեն, չենթարկվեց ցեղասպանության: Այնինչ հայերն այնքա՜ն ուժեղ էին, որ ընդամենը պետք էր ոտքի կանգնել, հանդես բերել անկախության կամք, փրկության ցանկություն, ազատության տենչ, և կունենար ինչ որ ուզում էր: Ավա՜ղ, ուրիշի վրայի հույսն ավելի մեծ և ուժեղ գտնվեց և խանգարեց աստծո գործը ինքնուրույն, սեփական ուժերով անելուն: Ուստի, մենք պետք է սովորենք ենթարկվել նախ մեր աշխարհի աստծուն: Իսկ մեր աշխարհի աստվածը մեր կյանքի օրենքներն են: Երբ կբարձրանանք ավելի բարձր աշխարհ, այնտեղ էլ իր աստվածը կլինի, և այսպես շարունակ: Մինչև ամենակատարյալը մենք չենք հասնի, որովհետև նա ավելի առաջ գնացած կլինի, բայց նրա ներկայիս մակարդակին կհասնենք ինչ-որ ժամանակ: Հիմա մեր աստվածը այս աշխարհի օրենքներն են, նպատակը` ազգի ու հայրենիքի փրկությունը, զարգացումը, բարգավաճումը, կատարելագործումը:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930