Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս տարի ռուսական շուկայում արտահանվող հայկական ապրանքների քանակը նվազել է. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 02,2014 11:47

Պաշտոնական տվյալներով, այս տարի ռուսական շուկայում արտահանվող հայկական ապրանքների քանակը նվազել է։ Դա անշուշտ տարբեր գործոնների հետեւանք է. մի կողմից կրճատվել է սպառողական պահանջարկը, մյուս կողմից՝ իրավիճակը բարենպաստ չէ տնտեսության ոլորտում։ Ռուսաստանի ֆինանսական շուկան եւս նպաստավոր չէ արտահանվող ապրանքների մրցունակության համար։ Ռուսական շուկա արտահանման ծավալների անկումը նաեւ հայկական որոշ գյուղմթերքների արտադրության կրճատման հետեւանք է։

Վիճակագրության ծառայության վերջին տվյալներով, տարեսկզբի յոթ ամիսներին հայկական արտահանումը Ռուսաստան կրճատվել է 6,1 տոկոսով։ Եթե հաշվի առնենք, որ օգոստոսի գրեթե ամբողջ կեսը անցակետը փակ մնաց, ապա կասկած չկա, որ միտումը պահպանվել է նաեւ այդ ամսին։

Ընդհանուր առմամբ յոթ ամսվա ընթացքում Հայաստանից ռուսական շուկա է տեղափոխվել շուրջ 164,7 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը հասնում էր 175,5 միլիոնի։

Չնայած գյուղմթերքների արտադրության պատկերը, հատկապես որոշ ոլորտներում, այս տարի Հայաստանում այնքան էլ լավ չէ, այնուհանդերձ կան մի շարք արտադրատեսակներ, որոնց հաշվին կարելի է բարելավել արտահանումը։ Մրգերից, բանջարեղենից, ինչպես նաեւ պահածոներից բացի պետք է փորձել շուկաներ գտնել նաեւ այլ արտադրատեսակների համար։ Օրերս արդեն մսամթերքի շուկայում գործող հայաստանյան արտադրողները հայտարարեցին ռուսական շուկա արտահանում կազմակերպելու հնարավորության մասին։ Մինչեւ վերջերս, Հայաստանից բացի, հայկական մսամթերքն իրացման չնչին շուկա ուներ միայն Վրաստանում։

Եթե հաջողվի դիմանալ ռուսական շուկայի մրցակցությանը, ապա մսամթերքի արտահանման հաշվին եւս կարելի է ընդլայնել հայկական ապրանքների տեսականին ռուսական շուկայում։ Առավել եւս, որ այս ոլորտում գործող տեղական ձեռնարկությունների հզորությունները մեծ են։ Դրանք կարելի է կարճ ժամանակահատվածում ընդլայնել։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930