Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քայլ առաջ դեպի ռուսաց հպատակություն. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 02,2014 11:41

Դեռ ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման միանգամից երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որով օտարալեզու հայրենակիցների համար սահմանվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ։

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ օրինագիծը Ռուսաստանի տարածք մուտքի եւ այնտեղ գտնվելու արտոնյալ կարգ է սահմանում այն անձանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն ընդունելու ցանկություն են հայտնել եւ ՌԴ ժամանել քաղաքացիությունը ձեւակերպելու նպատակով։

Օրենքի համաձայն՝ ռուսերենին տիրապետող օտարերկրացիների համար նախատեսվում է ՌԴ քաղաքացիության վերաբերյալ դիմումի քննարկման եւ համապատասխան որոշման կայացման ամենասեղմ ժամկետ՝ մինչեւ երեք ամիս՝ նախկին վեց ամսվա փոխարեն։

Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում։ Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը եւ մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաեւ այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը։

Փաստորեն, օրենքը միանգամից բացառում է երկքաղաքացի լինելու հնարավորությունը։

Թեպետ օրենքի կիրառելության հետ կապված դեռեւս կան անորոշություններ եւ չեն ճեւավորվել այն գործարկելու մեխանիզմները, սակայն ռուսական իշխանություններն արդեն իսկ քայլեր են ձեռնարկում օրենքը կյանքի կոչելու համար։ Այսպես, սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ աշխատանք ստանալ ցանկացողները արդեն իսկ կարող են ռուսաց լեզվի, ՌԴ պատմության եւ օրենսդրության հիմունքների վերաբերյալ թեստ հանձնել։ Առայժմ դա նրանք կարող են անել կամավոր, իսկ 2015 թվականից թեստավորումը կլինի պարտադիր։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930