Մայրաքաղաքի ծաղկապատման 2014 թվականի աշխատանքների շրջանակում այս տարի վարչական շրջաններում տնկվել է 2 միլիոն 200 հազար ծաղկասածիլ, վարդի 20000 թուփ: Եվս 20000 վարդի թուփ կտնկվի սեպտեմբերի երրորդ տասնօրյակում: Դրանք տեղ կգտնեն Երևանի կանաչ գոտիներում, այգի-պուրակներում, նախկինում ձևավորված ու նորաստեղծ ծաղկային տարածքներում: Գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև քաղաքի մուտքերին հարակից սիզամարգերն ու ծաղկային գոտիներն աշնանային տունկի ընթացքում կհամալրվեն նաև կակաչների սոխուկներով:
Երևանի քաղաքապետարան