Ռուսաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում Ռոբերտ Քռչարյանը հայտարարել է, թե ներկայումս կանոնավոր կերպով զբաղվում է լողով, ամռանը՝ վինդսերֆինգով, ձմռանը՝ դահուկներով, սիրում է քայլել սարերում, հաճախ՝ հրացանով, ու նաեւ կարդում է «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» գիրքը։
«ՉԻ»- Ժյուլ Վեռնից հետո առաջընթացն ակնհայտ է, բայց Ռոբերտ Քոչարյանը, համաձայնվեք, իզուր է ժամանակ կորցնում եւ կարդում «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» գիրքը։
Ռոբերտ Քոչարյանը նույն հաջողությամբ կարող էր, ասենք, մատները մտցնել «շտեպսելի» մեջ ու միաժամանակ ընթերցել «Ինչո՞ւ են տեղի ունենում դժբախտ դեպքերը» գիրքը։ Ընդ որում՝ եթե ընթերցասիրության այդ բռնկումը տեղի ունենար մի 15-16 տարի առաջ, ձախողված պետությունների թիվը հաստատ մեկով պակաս կլիներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում