Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսակցության նախագահը դիմում է դատարան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 02,2014 11:20

Օգոստոսի 28-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում գրասենյակ կառուցելու խնդրի շուրջ ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը։

Կուսակցության առաջնորդն ասել էր, որ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իրենց թույլատրել է նշված հասցեում գրասենյակ կառուցել, սակայն Ծովագյուղից 4-5 տղաներ արգելել են շինարարությունը եւ ծեծի ենթարկել իրեն։

«Ժողովուրդ»-ին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախօրեին պաշտոնապես հայտնեց. «Նաիրյան 151 շենքից արեւելք ընկած հատվածից 67.95 քմ մակերեսով հողատարածքի վրա խանութ կառուցելու համար Սեւանի քաղաքապետի կողմից 2008թ. մայիսի 19-ին տրվել է որոշում Չարենցի փողոցի թիվ 118 տան բնակչուհի Հասմիկ Անտոնյանին։ Սա նշանակում է, որ կառուցապատողը «Հզոր ապագա» կուսակցության նախագահը չէ եւ նա չի կարող գրասենյակ կառուցել, երբ թույլտվությունը վերաբերում է խանութ կառուցելուն»:

… Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Արկադի Կիրակոսյանի հետ՝ պարզելու, թե ով է Հասմիկ Անտոնյանը եւ ինչու անձամբ չի ներկայացել քաղաքապետարան՝ ինչպես պահանջում է օրենքը։ Պարզվեց՝ Անտոնյանի որդին Արկադիի ընկերն է։ «Այս գործի մի մասը գտնվում է ոստիկանությունում, իսկ ահա շինարարության կասեցման հարցով մենք գնում ենք դատարան եւ դատարանով ամեն ինչ կպարզաբանենք»,-հայտարարեց ՀԱԿ նախագահը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930