Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրասիական միության մշուշոտ ապագան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 02,2014 11:05

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՏՄ-ի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել։ ԵՏՄ անդամ երկրների մեջ հարաբերությունները կարծես թե նախկինի նման ջերմ չեն, եւ միության ձեւավորումից երեք ամիս անց ՌԴ եւ Ղազախստանի նախագահների միջեւ հեռակա բախումներ են սկսվել, այն էլ՝ հրապարակային դաշտում։
Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի բացառել, որ իրենց երկիրը դուրս գա ԵՏՄ կազմից։ «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չեն իրագործվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգում է Ղազախստանի անկախությունը»,- ասել է Նազարբաեւը՝ հավելելով,- մեր անկախությունն ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը։ Առաջինը՝ մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, եւ երկրորդը՝ մենք կանենք ամեն հնարավորը, որ պաշտպանեք այն»։

Ղազախստանի նախագահի այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել ՌԴ-ում. Վլադիմիր Պուտինը մի քանի օր անց հակադարձել է՝ ասելով, թե Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»։

Նկատենք, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների միջեւ հեռակա բանավեճն ուշագրավ է. Նազարբաեւն անուղղակի կերպով լուրջ մեղադրանքներ է ներկայացրել ՌԴ-ին՝ ակնարկելով, որ Պուտինը ԵՏՄ-ի ստեղծմամբ վերականգնում Է ԽՍՀՄ-ը՝ սպառնալով իրենց երկրի անկախությանը։ Պատահական չէ, որ Նազարբաեւը խոսում է ԵՏՄ համաձայնագրի դրույթները չպահպանելու եւ Ղազախստանի անկախությանը սպառնալիքի դեպքում ԵՏՄ-ն լքելու մասին։ Իհարկե, նախկինում էլ, հատկապես ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումները չեն համընկել ՌԴ իշխանությունների տեսակետների հետ։ Բայց սա առաջին անգամն է, երբ նրանք հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց։ Ընդ որում, ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքներ ՌԴ հասցեին բազմիցս հնչել են հատկապես Արեւմուտքից: Սակայն առաջին անգամ է, որ այս մասին բարձրաձայնում է ԵՏՄ հիմնադիր երկիրը։

Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ ԵՏՄ-ն դեռ չստեղծված, արժեզրկվել է։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930