Մեր քաղաքական կյանքն այնպիսի ցինիզմի է հասել, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց ԱԳ նախկին նախարար, պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա հետ հարցազրույցը՝ ստորեւ:
-Վերջին շրջանում ակտիվացել է Ռոբերտ Քոչարյանը: Որքանո՞վ եք հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն եւ քառյակի հետ նրա համագործակցությունը: Կարո՞ղ է դա հանգեցնել քառյակի փլուզման, հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը նրան մարտի 1-ի թիվ մեկ մեղավոր է համարում:
-Ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանը այս կամ այն կերպ քաղաքականությամբ զբաղվում է եւ չի հեռացել քաղաքականությունից: Մասնավորապես, նա ստեղծել է ԲՀԿ կուսակցությունը եւ դրա միջոցով մնում է քաղաքականության մեջ: Մեր քաղաքական կյանքն այնպիսի ցինիզմի է հասել, որ հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նաեւ մարտի 1-ի բացահայտման օգտին ցույցեր կազմակերպի: Ես բացառում եմ նրա վերադարձը, քանի որ գտնում եմ, որ նա ձեւակերպել է իր ապագան, որպես երիտասարդ թոշակառու, թող շարունակի վայելել այն գումարները, որոնք յուրացրել է իր իշխանության օրոք: Ես չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք մարտի 1-ին տուժող կողմ են հանդիսացել, պատրաստ են այդ մասին մոռանալ: Դա իսկապես ցինիզմի գագաթնակետ կլիներ: Ես ինքս դա բացառում եմ եւ հուսով եմ, որ այդ մարդիկ էլ են բացառում: Իսկ եթե ոչ, կլինի շատ լուրջ քննադատություն այն մարդկանց կողմից, որոնք անցել են տառապանքների միջով: Դա լուրջ ցասում կարող է առաջացնել, որովհետեւ ես չեմ պատկերացնում զոհերի ընտանիքներից որեւէ մեկին, որ պատրաստ լինի գնալ համագործակցության իրենց երեխաներին սպանելու հրաման տված մարդու հետ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև