Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն այդքան պադո՞շ է, Գոռ Քլոյանի արյունն ո՞ւմ ճակատին քսեմ». «Ժամանակ»

Սեպտեմբեր 02,2014 10:28

2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության զոհ Գոռ Քլոյանի մոր՝ Ազատուհի Քլոյանի խոսքերով՝ Քոչարյանի երազանքն է փակել այդ էջերը ու վերադառնալ քաղաքականություն, բայց դա նրան չի հաջողվի․ «Սերժ Սարգսյանը երբ ավարտեց նախագահությունը, Ձեզ թվում է՝ ո՞վ է գալու նրանից հետո: Բայց ինձ չի թվում՝ նա այդքան երես կունենա, այդքան պադոշ կլինի, որ գա նորից ղեկավարի կամ մտնի քաղաքականություն: Բա Մարտի 1-ը, բա Հոկտեմբերի 27-ը, բա Գոռ Քլոյանի արյունը ո՞ւմ ճակատին քսեմ, ինքը պետք է գա ու մատաղ լինի իմ երեխուն»:

Տիկին Ազատուհին անդրադարձավ նաև «Կենտրոն»-ով ցուցադրված ֆիլմին և ասաց․ «Բայց ինչո՞ւ է Ձեզ թվում, թե մենք վստահում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: ԲՀԿ-ն հիմնվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, նա է դրա պարագլուխը, Քոչարյանի 60-ամյակն էլ երևի ուրախությունն ու չգիտեմ ինչն էր, որ շնորհավորեց: Դա Քոչարյանի կուսակցությունն է՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Բառեր չեմ գտնում ասելու, ես չեմ էլ կասկածում դրանում: Բոլորն էլ կսատարեն, նրանք բոլորը ծաղրածու են, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ քաղաքականություն, Հայաստանը բեմ է, դրանք էլ դերասաններ, ով կարողանում է՝ լավ խաղում է: Իմ նման մայրերն էլ նստել սպասում են, որ այս երկրում արդարություն կլինի: Նրանց նմաններն են հաղթանակով առաջ գնում, ոչ թե իմ նման որդեկորույս մայրերը, որ սպասում են բացահայտման»:

Մեր զրուցակիցն ավելացրեց, թե ցավն այն է, որ այդ գործիչները միշտ կարողանում են ամեն ինչի տակից դուրս գալ:

Մարիամ Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930