Շուշիի բերդապարիսպների ներքո քիչ առաջ ավարտվեց Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերայի ցուցադրումը:
Այն նվիրված էր Արցախի անկախության 23 ամյակին եւ շուշեցի Ավետ Տերտերյանի 85 ամյակին:
Բեմադրման գեղարվեստական ղեկավարն էր Սարինե Ավթանդիլյանը, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, իսկ ՀՀ առաջին տիկինը՝ բարձր հովանավորը:
Կարդացեք նաև
Օպերային ներկայացումը դիտողների թվում էին քաղաքական գործիչներ Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Վազգեն Մանուկյանը:
Առաջին տիկինը բեմադրությունից հետո լրատվամիջոցներին իր տպավորությունները կիսելիս ասաց.«Հպարտ եմ, որ տարին մեկ անգամ Շուշիում հավաքովում են տարբեր ճաշակների եւ հայացքների տեր մարդիկ, եւ բոլորն իրար հետ համերաշխ նստած վայելում են երաժշտությունը: Այ, եթե քաղաքականության մեջ էլ նրանք այդպես բարեկիրթ լինեին, նրանք խնդիր չէին ունենա ներքին ճակատում, քանի որ քաղաքականությունը պետք է ինտելիգենտ լինի»:
Մանրամասներն առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքականությունը մանր անկիրթների, փայլփլուն փրփուրների քննարկման թեմա չէ, թեև երաժշտությունը որպես մշակույթի դուստր պառկում է և քաղաքական դիակի տակ:
Բայց այսօր Հայաստանի քաղաքական դաշտը (նախկին քյուչի խուժան և/կամ սովետից մնացած ցեցեր) մի օլիգարխային կլանի ձեռքում է,որը պարում/քծնում է ֆեոդալական «բարեկամ» Ռուսատանին: Դրա համար Հայաստանում մնացել են չարչիներ ու օրավարձու բանվորներ: Հայը Կարսի կուրստից դասեր չքաղեց: Շուշին Կարսից այդքան էլ հեռու չէ:
Ակունք իմաստության … 🙂
ՀՀ Նախագահի տիկին
Ռիտա Սարգսյանին
Հարգարժան տիկին Սարգսյան իսկապես ճիշտ եք նկատել .
Այո եթե քաղաքականության մեջ մարդիք այդպես բարեկիրթ լինեին,ապա ներքին ճակատում՝իշխանությունների թողտվության հետևանքով անցած տարվա հունիսի 1-ին Գորիսի ոճրագործությունը կատարած հանցագործները չեին հայտնվի ազատության մեջ և 15 տարեկանից քրեական հանցագործի կենսագրություն ունեցող լիսկան չեր տիրանա այս երկրին և ժողովրդին պատկանող հարյուր միլիոնավոր դոլլարների արժողության ունեցվածքի:
Ցավոք այսքանից հետո նման խոսքերը միայն ցինիզմ են հիշեցնում: