Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենց հիշատակած ավազակներն էլի մնացել են ավազակ, փոփոխություն չի եղել». Արմեն Մարտիրոսյան

Սեպտեմբեր 01,2014 23:21

«Միակողմանի լրագրողական հայացք էր այդ ֆիլմում, այնպիսի անձնավորության հայացք էր, որը միայն դրականն է տեսել քոչարյանական կառավարման տարիներին եւ չի տեսել ոչ կեղծված ընտրություններ, ոչ Ա1 պլյուսի փակում, Մարտի 1, հանքարդյունաբերության՝ կոպեկներով սեփականաշնորհում, Քաջարանի գործարանի կասկածելի գործարք, որն, ըստ էության, նվիրվեց օֆշորային ինչ-որ ընկերության, որի մեջ ՀՀ բարձրագույն իշխանության մատն էլի խառն է եղել»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը թարմացրեց Քոչարյանի ժամանակներից մնացած իր հիշողությունը. «Հյուսիսային պողոտան տեսեք: Լինսի հիմնադրամի միջոցներով սարքած փողոցների քարերը ամբողջովին փչացան մեկ ձմեռվա ընթացքում, բնականաբար, փողերի լվացման խնդիր էր լուծվել: Միակ ճանապարհը, որ իսկապես որակով էր ստացվել, դա Բաղրամյան պողոտան էր, որը երկարաժամկետ կտրվածքով որակը պահեց, այն էլ նրա համար արեցին, որովհետեւ այդտեղով իրենք եւ իշխանության ամենաբարձր օղակների ներկայացուցիչներն են միշտ երթեւեկում: Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե հյուրերին մարդիկ կտանեն Հյուսիսային պողոտա: Ես այս պահին Ստավրոպոլից հյուրեր ունեմ, բացարձակ ոչ մի անգամ Հյուսիսային պողոտա չեմ տարել, որովհետեւ այնտեղ զբոսնելու վայր չէ, օդը կանգնած, գլխիդ շենքեր են թափվում: Տեսնելու շատ-շատ ավելի լավ բաներ կան, քան այդ Հյուսիսային պողոտան: Մարդիկ եվրոպական մայրաքաղաքներում սալիկներ ունեն հարյուրամյակներով կառուցված, մինչեւ հիմա չեն փոխում, մերոնք մի քանի տարին մեկ սալիկ են փոխում: Եթե PR-ի համար են Քոչարյանին գովում, նորմալ ֆիլմ է: Բայց հասարակությունը բոլորովին այլ գնահատական ունի Քոչարյանի գործունեության վերաբերյալ: Եվ պատահական չէր 2003 թվականը, 97-ի Կարեն Դեմիրճյանի հետ ընտրությունները ակնհայտ էին կեղծիքների առումով: Եղել է Մարտի 1, տնտեսության մոնոպոլացում»:

Այդ ֆիլմում ներկայացվում է, որ առաջին նախագահ «Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց, որովհետեւ ուզում էր ազատվել կառավարման համակարգում տեր ու տիրական դարձած ՀՀՇ-ի ավազակներից»:

 

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Ես ինչքան զրուցել եմ այդ ժամանակի գործիչների հետ, Քոչարյանին բերելու միակ  պատճառը եղել է ԼՂ խնդրի հետ կապված: Փորձել են, որ ինքը եւս ներգրաված լինի խնդրի լուծմանը, իր ձեռքով եւս լուծվի, ոչ թե տնտեսությունը փրկելու համար են բերել: Շատ այլ անձինք կային երկրում՝ տնտեսությունից շատ ավելի լավ հասկացող: Իրենք կարող էին բավականին արդյունավետ գործունեություն ծավալել: Իրեն բերելու խնդիրը քաղաքական է եղել: Բայց Ռոբերտ Քոչարյանի գալով էլ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Իրենց հիշատակած ավազակներն էլի մնացել են ավազակ, փոփոխություն չի եղել: Եթե նայենք իշխանության այսօրվա բլոկին, կտեսնենք, որ առաջին հանրապետության բլոկից սկսված՝ իրենք կան իշխանության մեջ: Հովիկ Աբրահամյանն էլ է այն ժամանակվանից մինչեւ հիմա, Սերժ Սարգսյանն էլ է այն ժամանակից մինչեւ հիմա, Գալուստ Սահակյան էլ, Տիգրան Սարգսյանն էլ է այն ժամանակվանից եղել մինչեւ հիմա: Պատգամավոր նախարար, նույն շրջանակն է, ոչ մի բան չի փոխվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930