«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:
-Պարոն Գրիգորյան, մեզ հետ զրույցներում քիչ հավանական էիք համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Նրա վերջին հարցազրույցի մեջ կարծես այլ տրամադրվածություն կա, համակարծիք չե՞ք:
– Իսկապես, իմ տպավորությունն այն է, որ երկրորդ նախագահը վերջին ժամանակաշրջանի քաղաքական ընթացքի արդյունքում հասկացել է, որ հետո ուշ է լինելու և առաջին անգամ ես տեսա ակնարկ, որ նա պատրաստ է միջամտելու իրավիճակին:Ես կարծում եմ՝ դա նրա կողմից շատ խոհեմ քայլ կլինի, որովհետև Հայաստանում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական վիճակը սրընթաց գնում է դեպի վատթարացում: Այն քայլերը, որ տնտեսության մեջ վարչապետը փորձում է անել՝ դեռևս հեռու է բավարար համարվելուց, քանի որ դրանք կիսատ-պռատ քայլեր են, միայն մեծ ցանկություններ:Վարչապետն ասում է, որ պետք է ստվերից դուրս գալ, օլիգարխներից մեկն էլ ասում է, եթե մյուսները դուրս գան, ես էլ կանեմ: Այսինքն՝ փոխանակ դա հայտարարողի դեմ գործ հարուցվի՝ Սամվել Ալեքսանյանի, հետաքրքիր մտքեր է ներկայացնում:Մեզ համար սա աբսուրդ է:Մենք վշտացած ենք, որովհետև, եթե անգամ Սլովակիայից, Ավստրիայից ներդրողներ բերեցինք Հայաստան, որոնք հիացած են «Նաիրիտով» և զուտ հանուն իրենց տնտեսական շահի պատրաստ են ներդրում անել,բայց մինչև այսօր Հ․ Աբրահամյանից միայն հուսադրող խոսքեր ենք լսում, իսկ երեք չորս ամիս այդ խոսքերը լսելուց հետո ցանկացած ներդրող կհասկանա, որ դրանք պարզապես հուսադրող խոսքեր են ու կհեռանա: Մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության ձախողումների շարքը, հիմա էլ Էրդողանին հրավիրում են Ցեղասպանության զոհերի հիշատակ հարգելու, մարդասպանին հրավիրում են, որ ինչ-որ բան ասի:Զոհը հնարավորություն է տալիս ոճրագործին ոնց ուզում է այնպես մեկնաբանել կատարվածը:
Կարդացեք նաև
Բնական է, որ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի մոտ ավելի արագացվեցին վերլուծությունները, ավելի ռադիկալ որոշումների կարիք եղավ, և ես ինքս զարմանքով կարդացի իր հարցազրույցը՝ նկատելով, որ նա մտադիր է վերադառնալ:Իսկ իմ հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ ինքը կմասնակցի 2017-18 թվականի ընտրություններին:
Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում
Ինձ որևէ մեկը կբացատրի?,թե ինչու?,առաջին նախագահը կարող է վերադառնալ քաղաքականություն,իսկ երկրորդը՝ոչ:Ինչ է,նա ՀՀ քաղաքացիությունից է զրկված,ձայնի իրավունքից է զրկված,տարիքը չի բռնում,թե?այլ պատճառներ կան:Ես,իհարկե չեմ ցանկանում նախկինների վերադարձը,բայց նորերի մեջ էլ այնպիսինին չեմ տեսնում,ով կարող է վեր կանգնել ,,թայֆայաբազությունից,,և ազնվորեն ծառայել հայրենիքին,կամ էլ չեն թողնի,որքան էլ ցանկությունը մեծ լինի:Ինչ վերաբեվում է մարտի 1-ի համար մեղադրանքներին՝դրա համար պատասխանատվությունը հավասարաչափ պետք է բաժանեն առաջին և երկրորդ նախագահները:Մեկը հրահրելու.մյուսը չկանխարգելելու?նորմալ ընտրություններ չապահովելու/համար:Բայց ինձ նաև մեկ հարց է հետաքրքրում՝նրանց ճակատագիրը,ում առևտրական կետերը,գրասենյակները,ռեստորանները մարտի մեկին թալանի ենթարկվեցին:Նրանցից քանիսը? արտագաղթեց,տունը վաճառեց բանկի վարկերը փակելու համար:Նրանց մասին ոչինչ չեն խոսում:Այդ նրանից է,որ մեր երկրում մատների արանքով են նայում սեփականության անձեռնամխելիության իրավունքի վրա,որը նույնպես,խոսքի ազատության,ցույցերի,հավատքի ազատության…..հետ մտնում են Մարդու Իրավունքների մեջ:Թե? ես սխալվում եմ: