Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Անչափահաս դատապարտյալների թիվը նվազել է»

Սեպտեմբեր 01,2014 21:15

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Նա անչափահաս դատապարտյալներին եւ կանանց, ում երեխաներն այս տարի հաճախելու են առաջին դասարան նվերներ շնորհեց:

Քրեակատարողական հիմնարկի տնօրեն Արամ Սարգսյանը նշեց, որ այս տարի քրեակատարողական հիմնարկի ներսում գործող հանրակրթական դպրոցն այս տարի ավարտել է չորս անչափահաս, իսկ այս տարի իրենց ուսումը կշարունակեն՝ ութը.

«Օրը, որի առիթով մենք հավաքվել ենք, յուրաքանչյուր հայի համար դարեր շարունակ եղել է շատ կարեւոր: Խոսքը միայն նրա մասին չէ, որ նոր ուսումնական տարվա սկիզբ է սեպտեմբերին, սեպտեմբերը նաեւ կրթության օր է, գիտելիքի օր է, իսկ գիտելիքն ու կրթությունը միշտ եղել են հոգեհարազատ մեր ժողովրդի համար»:

Միջոցառման ընթացքում հանրակրթական դպրոցն ավարտած անչափահասներին շնորհվեց ատեստատներ: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դատապարտված անչափահասները՝ ի նշան շնորհակալության, իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին հյուրերին:

Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ անչափահաս դատապարտյալների թիվը նվազել է: Նրա խոսքերով՝  վերջին տարիներին պետության քաղաքականությունը կայանում է նրանում, որ անչափահաս դատապարտյալների թիվը տարեց տարի նվազում է.

«Պետության կողմից իրականացվող քաղաքականությունը կայանում է նրանում, որ հնարավորինս նվազեցնենք ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կիրառումը, նամանավանդ, անչափահասների շրջանում: Դրան է միտված նաեւ պրոբացիայի ծառայության ստեղծումը, որը մենք նախատեսում ենք աշնանը քննարկել կառավարությունում»:

Նա նշեց, որ իրենք շատ կարեւորում են այս օրը, իսկ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորում է բուն այցը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի իրենք կարողանան քաջալերեն բոլոր անչափահասներին, եւ վերջիններս սովորեն ու իրենց գիտելիքները կիրառեն կյանքում.

«Կրթությունն եւ ուսումը միայն այն գործիքն է, որը մեր անչափահաս դատապարտյալներին ճիշտ կյանքի վերադառնալու, վերաինտեգրվելու հասարակությանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ»:

Նա նշեց, որ անհրաժեշտ բոլոր ուսուցիչները կան, եւ ուսումը կազմակերպված է թե՛ հանրակրթական մակարդակում, թե՛ միջին մասնագիտական.

«Միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունեն մեր անչափահասները, ինչո՞ւ չէ, նաեւ կանայք, որոնք այստեղ են: Դատապարտյալները հնարավորություն ունեն տարբեր դասընթացների մասնակցել, տարբեր հմտություններ ձեռք բերել նաեւ որպես հաշվետար, համակարգչի օպերատոր եւ նաեւ միտում կա այդ կրթատեսակներն ընդլայնել քրեակատարողական հիմնարկում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930