Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինքվիլդի գավաթ» գերմրցաշարում աշխարհի վեց հանրահայտ գրոսմայստերները հատեցին միջնագիծը եւ այսօր հանգստանում են: Սակայն Լեւոն Արոնյանի խաղը կայացած հինգ տուրերում ինչ-որ չի ստացվում: Վերջին տուրում հայաստանցի շախմատիստը կրկին խաղատախտակի առջեւից հեռացավ «ձեռնունայն»:
Այս անգամ Լեւոնը տանուլ տվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ 1,5 միավորով Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Լուսանկարը՝ uschesschamps.com-ի
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ