Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Նորիկի Անանյանի նկարը,ով օգոստոսի 26-ից իբր գտնվում է Ադրբեջանում: Ադրբեջանի իշխանությունները այսօր հայտնել են, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է Ղազախի Քեմեռլի գյուղի շրջանում եւ գերվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:
Սարգիս Անանյանը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, օրավարձու բանվոր է: Մի քանի տարի առաջ նրա կինը մահացել է, նա կրկին ամուսնացել է եւ ամուսնալուծվել: Վերջերս Սարգիս Անանյանը Ռուսաստան է գնացել ՝ որդու մոտ, հետո վերադարձել Նոյեմբերյան: Մեր տեղեկություններով՝ Սարգիս Անանյանի մի ոտքը պրոթեզ է: Սարգիս Անանյանի հարազատները մեզ հայտնեցին, որ 5 օր առաջ նա անհետացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ