Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն, այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին:
«Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Գերմանիայի տնտեսության վրա», – ասել է նա՝ նշելով, որ Եվրոմիությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի պահվածքի հետ, – «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այդպիսի պատժամիջոցներ սահմանելը: Խնդիրները, որոնք կարող են բխել դրանից, համեմատելի չեն այն խնդիրների հետ, որոնք կարող են ստեղծվել, եթե մենք ոչ մի բան չանենք»:
Այդուհանդերձ Մերկելը ընդգծել է, որ հակամարտության լուծման համար ռազմական միջոցների ոչ մի դեպքում չեն դիմի. «Ես ամենասկզբից եմ խոսել դրա մասին ու ես վստահ եմ դրանում: Դա նաև ԵՄ անդամ մյուս երկրների դիրքորոշումն է», – ասել է նա:
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովից հայտնել էին, որ աշխատում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վրա, որոնք պատրաստ կլինեն մեկ շաբաթից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ