Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն արդեն սկսել է հակահայկական հայտարարություններով հանդես գալ:
«ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում Չավուշօղլուն ասել է, որ իրենք Ադրբեջանի հետ միասին կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:
«Հորինված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ մենք միասին կպայքարենք», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«ԱՊԱ»-ն Չավուշօղլուին առաջարկել է որպես նախարար ուղերձ ուղարկել Ադրբեջանին, ինչին նա պատասխանել է. «Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես նույնքան ջանք եմ թափելու, որքան իրենց արտաքին գործերի նախարարը: Մենք մեր ուժերը կմիավորենք բոլոր հարցերում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ