Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Սեպտեմբեր 01,2014 17:40

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ:

Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ն հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում շնորհավորել է Այգեպար համայնքի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

3
« Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ սահմանապահ Այգեպար համայնքում, և Ձեզ հետ միասին դպրոց ենք ուղեկցում մի նոր սերունդ, որը մեր ապագան է , մեր զինվորն ու վաղվա սահմանապահը: Շնորհակալություն եմ հայտնում մանկավարժներին, ծնողներին,գյուղի բնակիչներին իրենց հայրենասիրության համար : Դուք անգամ հակառակորդի կրակոցների ներքո վերանորոգում եք այս կրթօջախն ու հնչեցնում առաջին զանգը: Ես համոզված եմ, որ մենք դաստիարակում ենք շատ լավ սերունդ և կունենանք գիտելիքներով հարուստ քաղաքացի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս անչափ կարևոր տոնի առթիվ և մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Հայոց բանակին հզորացում, իսկ մեր երեխաներին` առողջություն», – իր ելույթում մասնավորապես նշել է նախարարը:
Ներկայումս Այգեպարի միջնակարգ դպրոցն ունի 39 աշակերտ, այս տարի դպրոց են հաճախել երեք առաջին դասարանցիներ: Նրանք գյուղատնտեսության նախարարին խոստացել են լավ սովորել և ուսման մեջ ունենալ բարձր առաջադիմություն:
Դպրոցի լավագույն աշակերտներին պատվոգրեր հանձնելուց հետո, նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է աշակերտներին` փոխանցելով նրանց գրենական պիտույքներ, իսկ դպրոցին տրամադրելով համակարգիչ և մարզական գույք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն օժանդակել է նաև աշակերտների ծնողներին` հոգալով դասագրքերի ձեռքբերման ծախսերը:

Նախարարը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի վերակառուցվող մասնաշենքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքի բնակիչների, ծնողների և ուսուցիչների հետ:

Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:
Այգեպար համայնքի բնակիչները նախարարին խնդրել են օժանդակել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման գործում: Նախարարը խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» մեջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է մարզի «Մագա» ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարն հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:

Հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում էր, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները: Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը «Իջևանի գինու և կոնյակի գործարանն» էր, ուր ընթացքի մեջ են պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն և ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է ՌուսաստանիԴաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեև գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլևս լիովին կսպառվի:

Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930