Օգոստոսի 30-ին Մովսես գյուղում տեսանք, որ գյուղապետարանի դիմացի լանջն այրվում է: Կրակը դաշտից անցել էր ծառերին: Գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղացիները հնձելուց հետո դաշտերն այրում են:
Օգոստոսի 31-ին Ներքին Կարմիրաղբյուր այցելության ժամանակ, ճանապարհին լրագրողներս տեսանք դաշտերից բարձրացող սեւ ծխի ամպը:
Աչաջուր գյուղում օգոստոսի 29-ին այրվել է գյուղի բնակիչ Վրեժ Վարդապետյանի խաղողի այգին: Վ. Վարդապետյանը մեզ ասաց, որ չնայած հրշեջ 2 անձնակազմ էր աշխատում, սակայն կրակն ուժեղ էր, 5000 քառակուսի մետր խաղողի այգի այրվել է:
Ավելի քան 2 ամիս է, Տավուշի մարզում անձրեւներ չկան, հրդեհավտանգ վիճակ է, գյուղացիների մի մասն էլ չի պահպանում հակահրդեհային անվտանգության կանոնները, հացահատիկի հնձված դաշտերն այրում է, կարծելով թե դրա արդյունքում հաջորդ տարվա բերքն ավելի բարձր է լինելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև