Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վավերացնել ԵվրԱզԷս տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: Հանձնարարության տեքստը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը
«Ընդունել ՌԴ կառավարության 2014թ. մայիսի 29-ի առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու մասին», – ասված է փաստաթղթում:
Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման բանակցությունների ժամանակ նախագծի մեջ նախարարների հավանությանն արժանացած փոփոխություններ մտցնել, որոնք սկզբունքային բնույթի չեն լինի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ