Հանրության և մասնագետների ուշադրության ենք ներկայացնում երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի մասնագիտական կարծիքը Ամուլսարի հանքավայրի շահագործման և ցիանիդային եղանակով ոսկու կորզման իրական վտանգների մասին, որը վերցված է բազմափորձ գիտնականի 2013թ.-ին տպագրված «ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքները» մենագրությունից: Հատկապես ուշադրություն դարձրեք ընդամենը մեկ էջանոց վերջաբանի վրա, որտեղ հեղինակը հստակ նախանշում է հանքարդյունաբերության ահռելի տեմպերով զարգացման աղետաբար հետևանքները Հայաստանի նման փոքր երկրի համար և համարում դա հանցագործություն:
Հրաչյա Ավագյանը մասնավորապես նշում է. «…Այսպես շարունակվելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի ողջ տարածքը ծածկված կլինի թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներով, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի գոյության համար ընդհանրապես…
…Քանի դեռ հանքավայրերը շահագործվում են բարբարոսաբար և աննշան արդյունավետությամբ, շռայլվում ու փոշիացվում է բնության կողմից մեր ժողովրդին պարգևած բարիքը, նորանոր հանքավայրերի ներգրավումը շահագործման մեջ անթույլատրելի է, ավելի ստույգ ասած՝ հանցագործություն»:
Մենագրության առավել կարևոր հատվածները մենք հետագայում պարբերաբար կշարունակենք ներկայացնել հանրության դատին:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.822364144470318.1073741880.576753159031419&type=1