«Մի խառնեք, սպորտը չի սիրում քաղաքականություն»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ ստվերի դեմ պայքարում կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք, այսպես պատասխանեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հետաքրքրվեցինք` ստվերի դեմ պայքարի գործընթացների շրջանակներում վարչապետից նախարարը կոնկրետ հանձնարարություններ ստացե՞լ է, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ոչ, հանձնարարություն չենք ստացել»:
Այնուհետև հավելեց. «Մեզ հանձնարարություններ չկան, բայց վստահ եմ, որ այլ կառույցների կլինեն հանձնարարություններ: Սպորտի նախարարությանը հանձնարարություններ չկան, քանի որ սպորտում ինչ ստվեր կա՞, որ պայքարեն: Սպորտը քաղաքականությունից հեռու է, մի բան գիտեմ, որ, այո, կառավարությունը պայքարում է, շատ լուրջ վերաբերվում է այդ հարցերին»:\
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ