Aravot.am-ի տեղեկություններով` ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի թոռը`Գարեգին Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Գարեգին Պետրոսյանը երիտհանրապետականների շարքից է. նա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր:
Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը վերջին շրջանում լծված է իր լավագույն կադրերին տարբեր գերատեսչություններում պաշտոնների նշանակելու գործով: Արդյունքում մի քանի տասնյակ երիտհանրապետականներ պաշտոններ են ստացել ՀՀ տարբեր գերատեսչություններում` նախարարություններ, մարզպետարաններ, բուհեր, առողջապահական հաստատություններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ