Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները հաճախում են 43 տարի չվերանորոգված ուսումնական մասնաշենքով մարզական քոլեջ

Սեպտեմբեր 01,2014 14:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր այցելեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

Նշենք, որ քոլեջում հանրակրթական և մարզական բաղադրիչով կրթություն են ստանում Արցախից, Ջավախքից, ՀՀ մարզերից շուրջ 600 երեխաներ: Սակայն քոլեջն այսօր ունի շենքային պայմանների բարելավման առումով որոշ խնդիրներ:

Qolej_3 Qolej_2 Qolej_1

Aravot.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը, թեև իր գոհունակությունը հայտնեց ՀՀ կառավարությունից և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, բայց նաև նշեց, որ քոլեջի ուսումնական մասնաշենքը 1971-ից ի վեր չի վերանորոգվել: Նրա փոխանցմամբ` բազմիցս դիմել են, որ ընդգրկվեն կառավարության այս կամ այն ծրագրում, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ծրագրերից դուրս են մնացել` համաշխարհային ճգնաժամի պատճառով: Հետաքրքրվեցինք` այդ դեպքում ինչո՞ւ է գոհ ՀՀ կառավարությունից: Նա պատասխանեց. «Անցյալ տարի փլուզվեց քոլեջի ննջարանային մասնաշենքը. մինչ այդ անընդհատ ձգձգվում էին վերանորոգման աշխատանքները, սակայն այժմ կառավարությունն արդեն ֆինանսական հատկացումներ է նախատեսում անել, նախագծումներ են իրականացվում, որպեսզի քոլեջի շենքի այդ հատվածը վերանորոգվի»:
Հետաքրքրվեցինք` ուրիշ ի՞նչ խնդիրներ ունեն` աշխատավարձերը, գույքային հագեցվածությունը: Արմեն Գաբրիելյանը նշեց, որ իրենց քոլեջում աշխատավարձը մրցունակ է, մարզագույքի հետ կապված խնդիրներ չկան, վերանորոգվել է թեքվանդոյի դահլիճը, կառուցվում են թենիսի կորտեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930