Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարինե Հովհաննիսյան. «Արագածոտնի մարզում երկու դպրոց առաջին դասարան չեն ունենա» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 01,2014 14:18

«Հայելի» ակումբի սեպտեմբերի 1-ի հյուրն էր Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նա շնորհավորեց բոլոր մանկավարժներին ու աշակերտներին, մասնավորապես առաջին դասարանցիներին՝ դպրոցամուտի կապակցությամբ:

Վարչության պետի ասելով, շուրջ 40 000 առաջին դասարանցի են կանխատեսել, բայց մինչեւ սեպտեմբերի 15-ը, նրա ասելով, հնարավոր է այդ թիվը կաճի:

Պատասխանելով մարզերի ու սահմանամերձ գյուղերի խմելու ջրի ու ջեռուցման հարցին՝ տիկին Հովհաննիսյանն ասաց. «Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ջեռուցվում են բոլոր դպրոցները, կան որոշ դպրոցներ, որ ոչ թե կաթսայատներով են ջեռուցվում, այլ վառելանյութով, բայց ամեն դեպքում ջեռուցվում են»:

Խոսելով օգոստոսյան խորհրդակցությունների մասին` վարչության պետը հայտնեց, որ օրինակ Արագածոտնի մարզում երկու դպրոց առաջին դասարանցի չի ընդունել, բայց դա չի նշանակում, թե որեւէ դպրոց կփակվի:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է դպրոցներ միավորվեն, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Միավորվող դպրոցների կանխատեսում չկա, իսկ միավորվող դասարաններ, հնարավոր է լինեն՝ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ: Դա խորհրդային տարիների ժամանակից եկող մոտեցում է: Ունենք դպրոցներ, որոնք փորձում են կոլեկտիվ ուսուցման մեթոդով աշխատել, այսինքն աշակերտների հետ խմբային աշխատանք է տարվում»:

Մեր՝ թերծանրաբեռնված դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հարցի մասին էլ հանրակրթության վարչության պետը պատասխանեց. «Թերծանրաբեռնված դպրոցների ֆինանսավորման խնդիրն այս պահին քննարկվում է»: Ասուլիսում անդրադարձ եղավ ազգային երգուպարի ներդրմանը: Տիկին Հովհաննիսյանը պատասխանեց, որ ծրագիրը կփորձարկվի տասը փորձնական դպրոցներում: Այդ դպրոցների ընտրության հարցում դերն է խաղացել դրանց տնօրենների եւ մանկավարժական կոլեկտիվի խնդրանքը:

Ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մասին՝ Նարինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը՝   տեսանյութում:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930