Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին զանգ և նախարարի այց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

Սեպտեմբեր 01,2014 14:13

Արցախից, Ջավախքից, ՀՀ մարզերից շուրջ 600 սան ունեցող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր տեղի ունեցավ առաջին զանգի արարողություն: Գիտելիքի օրվա կապակցությամբ քոլեջ էր հյուրընկալվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարը մասնակցեց առաջին զանգի արարողությանը, այնուհետև շրջայց կատարեց քոլեջում: Հանդիպման ավարտին նախարարն իր մաղթանքը գրառեց քոլեջի թանգարանի մատյանում:

Լրագրողների հետ զրույցում Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին: Նա, մասնավորապես նշեց. «Կադրերի հետ կապված խնդիրներ գրեթե չունենք. մեր թե մանկավարժները, թե մարզիչներն ունեն բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու փորձ: Խնդիրներ կան մարզադահլիճների և մարզագույքի հագեցվածության հետ կապված: Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են»:
Aravot.am-ի հարցին` ինչպիսի՞ համագործակցության մեջ են ԿԳ նախարարության հետ, քանի որ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկային մի տեսակ մատների արանքով են նայում, նախարարը պատասխանեց. «Համագործակցությունը բարիդրացիական է: Այդ ուղղությամբ էլ քայլեր արվում են. ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է կոնկրետ այդ ուղղություններով, որպեսզի կրթական համակարգում ֆիզկուլտուրայի ժամերի դասավանդման գործընթացը բարելավվի»:

1_zang-2 1_zang-3

Մեր դիտարկմանը, ժամանակին առողջ ապրելակերպի քարոզարշավը լուրջ թափ էր հավաքել, հիմա մի տեսակ գործընթացի մարում է նկատվում, պարոն Ղազարյանն արձագանքեց. «Միգուցե, դրա համար էլ մենք ամեն ինչ անում եք, որ ավելի պատշաճ մակարդակով կազմակերպենք այդ գործընթացը»:

Բազմիցս մտահոգություններ են հնչում այն մասին, որ օլիմպիական չեմպիոններին մեր երկրում բնակարաններով ու մեքենաներով են պարգևատրում, ինչը չես ասի գիտության և կրթության ոլորտում օլիմպիական բարձունքներ նվաճած երիտասարդների մասին: Այս առիթով նախարարը նշեց. «Երկու դեպքում էլ նրանք ներկայացնում են մեր երկիրը: Երևի թե կգա մի ժամանակ, երբ կլինի մեկը, ով նման աշխատանք կտանի նաև այդ ոլորտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930