Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել,որպեսզի Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը:
Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները:
Սահմանամերձ գյուղերի գյուղապետերը զգուշանում են խոսել այս մասին, բայց այդուհանդերձ նրանք չհերքեցին, որ նոր ուսումնական տարում ծնողներից ոմանք երեխաների գործերը հանել են դպրոցներից:
Սահմանամերձ Այեգպար գյուղում այս ուսումնական տարում առաջին դասարան կայցելի 4 աշակերտ՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն:
Գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասում է, որ սովոր են այս թվերին, իրենց գյուղի դեպքում դա նորմալ է:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս փուլում խոսակցություններ կան, որ որոշ ընտանիքներ հեռանում են գյուղից, բայց դեռ տեղեկատվությունը հստակ չէ:
«Ստույգ պատկերը պարզ կլինի սեպտեմբերի 1-ից հետո: Ընտանիքներ կան, որ գյուղից դուրս են գտնվում, գնացել են հանգստանալու, իրենց երեխաներին գյուղից տարել են, թե քանիսին դպրոցից կհանեն, վերջնական պատկերը կերևա սեպտեմբերին»,- «Մեդիալաբին» ասում է Անդրանիկ Այդինյանը:
Մարի Ներսեսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում