Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Էրդողանը մկան նման կխաղա Սերժ Սարգսյանի հետ»  (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 01,2014 13:50

Ըստ Ս. Հացպանյանի՝ 2015-ին թուրք-քրդական տանդեմի ականատեսը կլինենք

Թուրքիայի նախագահի երդմնակալության ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ պաշտոնապես հրավիրեց Հայաստան: Կարելի՞ է փաստել, որ հայկական հարցն այսպիսով նոր փուլ է մտնում`Aravot.am-ի հարցին տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն ասաց, որ այն կարծիքին չէ, թե Թուրքական իշխանությունները քայլ կանեն:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Խոսելով Էրդողանին փոխանցված նամակի եւ դրա բովանդակության մասին՝ ասաց. «Ես գրած լինեի այդ նամակը, էնպիսի բաներ կգրեի, որ թուրքական իշխանություն կշարժվեր նստած տեղը: Եթե Նալբանդյանը փոստատարի կարգավիճակում գնացել էր Թուրքիա, գոնե պիտի հայտարարեր, որ եկել է Թուրքիայի նախագահական պալատում հյուրընկալվելու՝ իր ազգակցի տանը. այն մեր հայրենակցի սեփականությունն է ցայսօր փաստաթղթերով եւ այդ ընտանիքը դատական կարգով վիճարկում է իր կալվածքը ետ ստանալու հարցը»:

«Էրդողանը մկան նման կխաղա Սերժ Սարգսյանի հետ: Ես դա ցավով եմ ասում: Ցեղասպանությունից հարյուր տարի անց ես ամաչելով եմ ասում`Թուրքիայից սովորելու բան ունենք, թեկուզ թափանցիկ ընտրությունների անցկացումը: Էնտեղ չկան օլիգարխներ, կաշառք եւ այն ամենն ինչ այստեղ է լինելու: Մենք անընդհատ տեղում դոփում ենք, երբ մարդիկ գործ են անում ամեն վայրկյան»,- ասաց բանախոսը`հավելելով, որ թուրքական դիվանագիտության կողմից խաղարկվելու եւ շահարկվելու են նաեւ ազատագրված տարածքների չբնակեցնելը, անգամ այն, որ մինչ օրս Հայաստանը, հայ ազգը միասնական սահմանում չունի, թե ի՞նչ է ուզում Թուրքիայից, երբ խոսում է Ցեղասպանության մասին:
Aravot.am-ի մյուս հարցին`նախագահի պաշտոնը ստանձնելու արարողակարգի ժամանակ Էրդողանն իր ելույթում ինչո՞ւ Թուրքիայի համար առանձնացրեց հայկական եւ Կիպրոսի հարցերը`մի կողմ թողնելով քրդական հարցը, բանախոսն ասաց, որ միչեւ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը մենք ականատեսը կլինենք թուրք-քրդական տանդեմի ու չի բացառվում, որ 2015-ին ընդառաջ անգամ Աբդուլլա Օջալանին բանտային կալանքից տնային կալանքի տեղափոխեն:

Այլ մանրամասները` տեսանյութում: 

 


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930