Մայթերի «բորդյուրները» փոխում-թարմացնում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում: Երեւանի քաղաքապետարանը մայթերի վերանորոգման աշխատանքներ է սկսել քաղաքի տարբեր հատվածներում: Արդեն 1 ամիս է, ինչ Անդրանիկի փողոցում եզրաքարերը տեղադրված են, բայց կառուցապատողը չի շտապում գործն ավարտին հասցնել՝ ասֆալտով կամ այլ նյութով հարթեցնել «բորդյուրապատ» հատվածը, որը աղբանոցի է վերածվել:
«Այս երկար փողոցում ընդամենը 2-3 բանվոր է աշխատում, դրա համար էլ գործի վերջը չի երեւում, գումար են խնայում՝ շատ բանվոր չեն վարձում: Մայթն անցնելու համար պիտի մի հատ թռիչք անենք, որ «իջնենք» փողոց, էլ չենք ասում երեկոյան ինչ փոշի է բարձրանում քանդուքարափ մայթի պատճառով»,-ասում են բնակիչները:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.08.2014