Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու յոթ տարբերակ

Սեպտեմբեր 01,2014 13:24

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Անի Գալաջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «Իմաստալից աշխարհ» մարդասիրական ծրագիրը, որը նպատակ ունի յոթ քայլային մոդելների հիման վրա գնահատել բանավեճի տարբեր ասպեկտները, ինչպես լուծել կոնֆլիկտները եւ անհամաձայնությունները խաղաղ եւ համերաշխ ճանապարհով:

Տիկին Գալաջյանը ցեղասպանության օրինակի վրա բացատրեց, որ կոնֆլիկտի նման կերպ շարունակության դեպքում անդրադարձը լինում է շարունակական սերունդների վրա, եւ ստորեւ ներկայացված քայլերի միջոցով պետք է հանել այդ կոնֆլիկտային նշանները:

Հոգեբանը ներկայացրեց, որ նախ՝ կոնֆլիկտի դեպքում, պետք է գնահատել դրա մակարդակը. «Նրանք պետք է հասկանան, թե ինչպիսի վիճահարույց խնդրի հետ են իրենք առնչվում եւ ինչպիսի ազդեցություններ են թողնում այդ վեճերը»: Նրա խոսքով՝ հաջորդ քայլը ապրումների արտահայտման մեջ է. «Պետք է գնահատել իրենց ապրումները, ներկայացնել իրենց կոնֆլիկտը իրենց տեսանկյունից եւ փորձեն դուրս բերել դրանք»:

Մյուս քայլը դիմացինին հասկանալու եւ նրա դրության մեջ մտնելուն է վերաբերում. «Երբ խզվում է կապը անհատի եւ խմբի միջեւ, նրա մոտ կարող է առաջանալ մեկուսացման, անօգնականության եւ տուժած լինելու զգացում»,- ներկայացրեց տիկին Գալաջյանը:

Տիկին Գալաջյանը նաեւ առաջարկում է կոնֆլիկտների դեպքում՝ անգամ ամենավատ եւ անելանելի դրության մեջ, բացահայտել դրական իմաստներ եւ դասեր քաղել այդ դժվար կոնֆլիկտներից եւ տրավմաներից:

Մայր Բնության հետ հաղորդակցությունը հոգեբանը համարում է կոնֆլիկտների լուծման լավագույն միջոցներից մեկը: Իսկ մարմնական, շնչառական վարժությունների միջոցով էլ ավելի է հեշտանում կոնֆլիկտների դեպքում դրանց վերահսկողությունը. «Պետք է շնչառության օգտագործման միջոցով իրենց ներսում ծնել ինքնաուժեղացման, ներքին խաղաղության, վստահության , ուժի եւ ներումի զգացումները»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930