Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Յուրաքանչյուր մարզիչ կերազի այսպիսի թիմ ունենալ»

Սեպտեմբեր 01,2014 13:21

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, խոսելով Նանկինում անցկացված պատանեկան խաղերում հայաստանցիներ Հակոբ Մկրտչյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի նվաճած ոսկե մեդալների մասին, ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս: Անգամ պատանեկան օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալը լուրջ ցուցանիշ է, ընդհանուր թիմային աշխատանքի արդյունք: Շնորհակալություն եմ հայտնում մեր ֆեդերացիային, նախագահ Արմեն Շահազիզյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, մեր ծանրորդների անձնական մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ: Առանց թիմային նպատակադրված աշխատանքի այս հաջողությունը չէր լինի, իսկ ես` որպես պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, ոչինչ անել չէի կարողանա:
Ամեն մի մարզիչ կերազի այսպիսի թիմ, այսքան դաստիարակված սաներ ունենալ: Կարեւոր չի, որ ծանրորդը տեխնիկապես լավ է պատրաստված, ֆիզիկապես ուժեղ է:

Կարեւորը` նրանք լավ մարդ են, գիտեին, թե ինչ համար են մեկնել Նանկին: Նրանք հասկանում ու հավատում էին իրենց: Դրա շնորհիվ արդյունքներն ունեցանք: Եթե մարզիկն ընտանիքից, անձնական մարզչից ճիշտ դաստիարակված է գալիս հավաքական, արդյունք անպայման պետք է լինի: Եթե արդյունք չլինի, ուրեմն մեղավորությունն իմն է, ոչ նրանց անձնական մարզիչներինը կամ մեկ ուրիշինը: Հենց այս բոլորը միասին բերեցին ոսկե մեդալները: Հակոբն ու Սիմոնը հավաքականում պատահական մարդիկ չէին ու բոլոր առումներով էլ լավ նախապատրաստված էին: Չնայած 17 տարեկան են, բայց հավաքների, մարզումների ընթացքում ամեն ինչի դիմացան ու ամեն բան հասկանում էին: Ցանկանում եմ, որ նրանք նույն արդյունքով վերադառնան նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական խաղերից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930