Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Չավուշօղլուն Էրդողանի «քոփի-փեսթն» է լինելու, ինչպես այսօր Դավութօղլուն» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 01,2014 13:17

Ահմեդ Դավութօղլուի`Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար եւ վարչապետ նշանակման մեջ կա երկու բան, որը տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանի համար «բլեֆի կարգավիճակով է հնչում»: Վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ այլեւս իրենց`թուրքերին չի հետաքրքրում, թե այլոք ինչ են մտածում իրենց մասին, թող այլոք մտահոգվեն, թե ի՞նչ են թուրքերն իրենց մասին մտածում: Օսմանյան ժամանակաշրջանին հղումներ անելով՝ Դավութօղլուն ասաց նաեւ, որ Թուրքիան ակտիվ դերակատարում է ստանձնելու աշխարհում. «Այս տանդեմը`Էրդողան-Դավութօղլու նեոօսմանիզմի գաղափարն է առաջ տանում»,-ասաց Հացպանյանը՝ այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում՝ խոսելով «Թուրքիայում ձևավորված նոր կառավարությունը և հնարավոր զարգացումները Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված» թեմայի շուրջ:

Նա նկատեց, որ Մուստաֆա Քեմալից սկսած, Թուրքիայում երբեւէ նման անընդմեջ իշխանություն չի եղել. «Արդարություն եւ զարգացումը» 23 տարի անընդմեջ բոլոր ընտրություններում հաղթանակ է տանում եւ իշխանության է»: Խոսելով Դավութօղլույի կառավարության անդամների մասին էլ՝ հիշեցրեց, որ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շատ ընդգծված ադրբեջանամետ կեցվածք է ունեցել` լինելով ընդգծված թուրքական դիվանագիտական դրոշակակիր: Նրանից ետ չի մնում նաեւ նախկին արտաքին գործոց նախարար Ալի Բաբաջանը: Հացպանյանը նշեց, որ այդ կառավարությունում կան ինն անդամներ, որոնք նախագահի ապարատի կադրերն են, իսկ դա նշանակում է, որ կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը:

Չավուշօղլուն, նրա համոզմամբ, նաեւ Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար է, քանզի վկայակոչելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որ Թուրքիան հարեւան, բայց ոչ բարեկամ երկիր է, Սարգիս Հացպանյանն ասաց որ Գերմանիան եւ Ֆրանսիան կարծրացնում են Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը, մինչդեռ այդ երկրներում թուրքական լոբբին էական դերակատարում ունի:

«Այս ամենը նկատի ունենալով`մենք`ՀՀ-ն, պետք է իմանա իր անելիքները: Չավուշօղլուն Էրդողանի «քոփի-փեսթն» է լինելու, ինչպես այսօր Դավութօղլուն»,- ասաց Սարգիս Հացպանյանը`հավելելով, որ իր համար ուշագրավ էր, որ Ադրբեջանն էլ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցեց Էրդողանի երդմնակալությանը: Սա, բանախոսը համարում է Ալիեւի կողմից Էրդողանին զգաստացնող քայլ, որ Թուրքիան «ադրբեջանական գծից» շեղում չտա:

Թուրքիայի 62-րդ կառավարությունն ընդամենը ինն ամսվա կյանք ունի, առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն կնշանակվի: «Սրանք շատ էական են Դավութօղլուի համար, նա ի ցույց պիտի դնի իր ողջ հնարավորությունները, որպես ինքնուրույն քաղաքական գործիչ»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Ի դեպ Թուրքիայի նորանշանակ վարչապետն այսօր խորհրդարանին կներկայացնի իր ծրագիրը: Այդ առիթով բանախոսի դիտարկումները` տեսանյութում:

Սարգիս Հացպանյանը շատ էական է համարում, որ Թուրքիայի ընդդիմադիր խոշոր կուսակցությունները չմասնակցեցին Էրդողանի երդմնակալությանը եւ ծաղրեցին վարչապետի նշանակումը. «Ընդդիմությունը կոշտ դիրքորոշում է դրսեւորում ու դա բավական էական նշանակություն կարող է ունենալ»:

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930