Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց հաճախող աշակերտների թիվն ավելացել է այս տարի: Դա նաև արտերկրից հայրենիք վերադարձած աշակերտների թվի հաշվին է: Լիլի Իսունցը սովորում էր ՌԴ քաղաքներից մեկում: 2014-2015 ուսումնական տարվանից նա համալրեց թիվ 1 ավագ դպրոցի 5-րդ դասարանցիների շարքերը:
Այս տարի դպրոցն ունի 3 հատ առաջին դասարան: Անցած տարի 2-ն էր: Այս ուսումնական տարում, առհասարակ, դպրոցի աշակերտների թիվն ավելացել է 60 -ով:
Գիտելիքի օրվա առթիվ աշակերտներին շնորհավորեցին և Գորիսի քաղաքապետը, և Գորիսում տեղակայված բանակային կորպուսի սպայական անձնակազմը, ներկայացվեց Սյունիքի մարզպետի Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում ևս Գիտելիքի օրը նշվեց հանդիսավորությամբ: 12-րդ դասարանցիները կրել էին միասնական հագուստ: Այս դպրոցը ևս աշակերտների թվի պակաս չունի: Դպրոցն այս տարի ունի 125 նոր աշակերտ:
Ալվարդ Մեսրոպյան
Գորիս