Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ. ցուցմունքներ կորզելու նպատակով բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված մոր և քրոջ հետ

Սեպտեմբեր 01,2014 12:09

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մարիամ Հ.-ին սպանելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված նրա մոր և քրոջ հետ, ինչի հետևանքով Դավիթ Թ.-ն տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ասեք, հզոր չէ* ֆաշիզմը հայոց,
    Հայ որձին տվեք գրիչ ու աթոռ,
    Արյամբ կլողա դրոշն էլ հայոց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930