Սեպտեմբերի 1-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց այցելության ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը, թե ինքը տնտեսության զարգացման նախադրյալներ չի տեսնում, ասաց.
«Ես տեսնում եմ, համոզված եմ, որ հաջողվելու է կառավարությունը: Ես տեսնում եմ, որ կառավարության առաջիկա խնդիրն է զարգացնել տնտեսությունը: Դա բոլորը հասկանում են, հասկանում է դա նաեւ երկրորդ նախագահը առավել եւս: Ժամանակ է պետք, որպեսզի արձանագրենք հաջողություն: Նույն այդ ճանապարհը անցել ենք մենք երկրորդ նախագահի հետ, եւ ես համոզված եմ, որ մենք ջանք չենք խնայելու, որ տնտեսությունը զարգացնենք»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Դու տեսնում ես կապիտալը,
Ընդարձակվող քո հանճարը,
Ու հանքերիդ ավազի չափ,
Սեփականած բարիքն անափ:
Չգիտես էլ, ոնց է լինում,
Դաշտի ցորենն ուր է գնում,
Ուր է գնում ջուրը լճի,
Միայն բերքդ բազմապատկի:
Սոված ազգիդ ֆոնի վրա,
Քեֆ ես անում Պույ պույ աղա,
Բայց կրակը ընկնի ցեղը,
Կայրվի մուկն ու մկնատերը:
Հալալ լինի գանձերդ տեր,
Ինչպես կրակը բազմադեր:
1+1=2