Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն այցելեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2014 11:45

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հիմնական դպրոց:

Պարոն Մանուկյանն երեխաներին խոստովանեց հենց իրենց դպրոց այցելելու պատճառները: Պարզվում է՝ Հովհաննես Մանուկյանը նախադպրոցական տարիների մոտ ընկերն եւս ուներ տեսողության խանգարումներ եւ հենց այդ պատճառով էլ՝ ընդունվելով տարբեր դպրոցներ իրենց կապը կորել է: Այն վերականգնվել է միայն տարիներ անց՝ սոցիալական ցանցերի շնորհիվ.

«Ոչ հեռու անցյալում այս տղան՝ Կարապետ էր անունը, ինձ գտավ սոցիալական ցանցերում, ու պարզվեց, որ նա հիմա այլ երկրում է ապրում, բայց շատ լավ տեղավորվել է, ունի լավ ընտանիք, դասավանդում է դպրոցում, միեւնույն ժամանակ նաեւ երաժշտական դասընթացներ է տալիս այդ դպրոցի աշակերտներին: Իմանալով, որ ես այստեղ եմ գալու, խնդրեց, որ ես ձեզ փոխանցեմ իր շնորհավորանքներն եւս եւ հետեւյալ բառերը, որ կյանքը շատ գեղեցիկ է, կյանքը շատ պայծառ է, իսկ մնացածը, թե ի՞նչ գույներով այդ կյանքը կտեսնեք, արդեն ձեզնից է կախված, կախված է նրանից, թե ինչպե՞ս դուք կսովորեք, թե ինչպե՞ս կնվիրվեք ձեր ուսմանը եւ երկրին»:

Մանրամասները՝  տեսանյութում:

 

Նախարարը նաեւ աշակերտներին շնորհեց գովասանագրեր, իսկ իրենք՝ երգեցին, արտասանեցին եւ երդվեցին լինել նպատակասլաց, ուշիմ, աշխատասեր եւ անել ամեն բան, որպեսզի պատիվ բերեն իրենց դպրոցին եւ հայրենիքին:

Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանը սոցիալական պետություն է, եւ պետության պարտականությունն է լիարժեք ուշադրություն դարձնել սոցիալապես ավելի խոցելի խմբերին, եւ այդ պատճառով էլ այցելել է հենց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցը.
«Ներկայացրեցի այդ մարդու օրինակը որպես ամուր կամքի, հաստատակամության օրինակ, որովհետեւ նա, ճիշտ է, Հայաստանում չի ապրում, բայց կարողացել է կայանալ, լավ ընտանիք ձեւավորել, լավ աշխատանք ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Արդարությունը դե կույր է լինում,
    Նախարարին էլ հենց այդ է հուզու*մ:
    Արդարությունը բացում է աչքը,
    Խավար կծամի գոյիզմի լացը:
    Տեսնող կույրերից երբ փրկվի դարը,
    Դրախտ կլինի նոր մարդադարը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930