Լրահոս
Օրվա լրահոսը

Կայսրության ժամանակավոր հմայքը

Օգոստոս 31,2014 17:30

Երկրի պատմությունը կարելի է ուսումնասիրել բազմաթիվ հատկանիշներով, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների անվանումներով կամ գովազդային կարգախոսներով, որոնք ինչ-որ իմաստով նույն դերն են խաղում՝ գրավել սպառողի ուշադրությունը, նրա մոտ դրական սպասումներ առաջացնել: Հայաստանն այս առումով տարբեր փուլեր է անցել:

vaspurakan1988 թվականին մի քանի տասնյակ սննդի օբյեկտներ կրում էին «Վան», «Վասպուրական», «Բիթլիս» եւ  նման այլ անվանումներ, որոնք, անշուշտ, արտացոլում էին Հայաստանում սկսված ազգային զարթոնքը:

narek90-ականների սկզբին՝ կապիտալիզմի «կոոպերատիվ-դախլայական»  փուլում, անվանումների «մասշտաբները» փոքրացան՝ տվյալ թաղում առեւտուր անելու համար անհրաժեշտություն չկար համազգային «ընդհանրացումների», ուստիեւ դրվում էին կրպակների սեփականատերերի ազգականների անունները՝ «Աննա – 3» կամ, ասենք, «Վահանչիկ-92»: 90-ականների կեսերին մի շրջան եղավ, երբ անունների մեջ սկսեց իշխել հանգստավայրերի էկզոտիկան՝  «Ռիվիերա», «Պորտոֆինո», «Մայորկա», նույնիսկ՝ «Ամիգո»: Այդպես էր, հավանաբար, նորընծա բուրժուազիան ներկայացնում շքեղ կյանքը, որին մենք բոլորս, գոնե տեսականորեն, պիտք է ձգտենք:

veronaԲոլոր փուլերում դրված անուններն այսօր այս կամ այն չափով պահպանվել են: Բայց վերջերս ես նոր միտում եմ զգում՝ «Կրեմլյովսկայա», «Իմպերսկայա», «Կայսրության հմայքը» եւ այլն՝ համապատասխան երկգլխանի արծիվով: Դա էլ արտացոլում է մարդկանց ձգտումը՝ լինել իրենցից ավելի մեծ ինչ-որ մի կառույցի մի մաս, որն այդպես մտածողների կարծիքով՝ ապահովում է պաշտպանվածություն, հզորություն եւ որակ: Ոչինչ, այդ միտումն էլ կանցնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ձեր բազմաթիվ այսօր մտքերը նույնպես այդ «կանոնին» են ենթարկվում։ Դրանք ձեր զարգացման հետ միասին՝ անցնելու են… ես դա տեսնում եմ, դուք՝ դեռ ոչ… Ոչինչ, կսպասեմ…

  2. alfred says:

    Ավելի լավ է լինել վագրի պոչ, քան թե մկան ականջ: Երեվի այսպես են մտածում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031