Սենթ-Լուիս քաղաքում ընթացող Սինքվիլդի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Հայաստանի լավագույն գրոսմայստերը 3-րդ տուրում պարտվել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին, 4-րդում՝ Ֆաբիանո Կարուանային: Հինգերորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, հայ շախմատիստը 1,5 միավորով տեղ է զբաղեցնում չորրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ unchesschamps.com-ի:
Կարդացեք նաև
Նրա մոտ արդեն երրորդ անընդմեջ պարտությունն է: Կարծում եմ նրա համար շատ օգտակար կլինի ծանոթանալու Ռ. Վահանյանի վերջին հարցազրույցի հետ, որտեղ նա օբյեկտիվորեն ներկայացնում է իր անհաջողությունների պատճառը: Նշված երկու հիմնական պատճառներին ես կավելացնեի պատասխանատվության պակասը սեփական ազգի առջև: Նրանք ազգ են ներկայացնում ու նրանցով է նաև ազգը ներկայանում հանրությանը: ՀՀ շախմատի ֆեդերացիան պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատանք կատարի: