Օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը եւ նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձեւի կապակցութլամբ, որը մինչ այդ՝ մայիսի 8-ին, ընդունել էր նաև Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը, ԼՂՀ Օրենսդիր մարմնի խումբ-խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ նշելով, որ Արցախի անկախության եւ նրա ժողովրդի ազատ զարգացման աջակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն հինգերորդ նահանգի կողմից է դրսեւորվում՝ մեր երախտագիտություն ենք հայտնում Կալիֆորնիայի ազգաբնակչությանը, Արցախի բարեկամ քաղաքական գործիչներին ու մեր հայրենակիցներին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ստանում է նորանոր արձանագրումներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում