Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում պատանի օլիմպիականներին դիմավորելուց հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
«Հավատում էի, որ մեդալներ կլինեն, որ այսօր ազգովի գանք, դիմավորենք մեր չեմպիոններին, հերոսներին, որոնք հայ ազգի պատիվը բարձր պահեցին, մրցեցին աշխարհի ամենաուժեղ պետությունների ներկայացուցիչների հետ, հաղթեցին, ոսկե մեդալ վերցրեցին, բոլորին ոտքի կանգնեցրին՝ Հայոց օրհներգը հնչեցնելով, Հայոց եռագույնը բարձրացնելով: Միայն պետք է պայման եւ հնարավորություն՝ լինի գյուղացի, քաղաքացի, ուսանող, ծառայող, բժիշկ կամ գիտնական: Պայմանների առկայության դեպքում հայը միշտ հաղթող է լինելու:
Մենք մեր մարզիկների համար ամեն ինչ արել ենք, ու նրանք ոչ մի խնդիր չեն ունեցել: Այնպես որ, մենք ազգովի ուրախանում ենք: Ես, բոլորս եկել ենք այստեղ՝ շնորհակալություն հայտնելու մեր մարզիկներին, մարզիչներին: Հիմքը դրված է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև