Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն սեպտեմբերին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ. Ջեյմս Ուորլիք. Regnum

Օգոստոս 30,2014 19:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը «Թուրան»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Դա կախված է նախագահների պատրաստակամությունից և ցանկությունից», – ասել է դիվանագետը՝  նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատրաստ է անձամբ ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում, – «Մենք կողմերին կոչ ենք անում հաշվի առնել այս հնարավորությունները: Հարցը միայն արտաքին գործերի նախարարների կամ նախագահների մակարդակով հանդիպումներ կազմակերպելը չէ: Հարկավոր է գործընթացն այլ մակարդակի բարձրացնել, որպեսզի այն խաղաղ կարգավորման բերի: Այնպես որ, եկեք սկսենք»:

Խոսելով օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին՝ Ուորլիքն ասել է. «Ես տեղյակ չեմ այդ բանակցությունների բոլոր մանրամասներին, սակայն հասկանում եմ, որ քննարկումները լուրջ են եղել»:

Նա նաև նշել է, որ կողմերը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին Փարիզում հանդիպելու պատրաստակամությունը և խոսել   ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հնարավոր հանդիպման մասին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031