Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր քայլեր ձեռնարկել եւ նոր պատժամիջոցներ կիրառել, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի խոսքերը: Փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
«ԵՄ երկրները պատրաստ կլինեն նոր քայլեր ձեռնարկել և նոր պատժամիջոցներ կիրառել», – Բարոզոյին է մեջբերել Պոռոշենկոն:
Լրատվականը գրում է, որ այն պետությունները, որոնց ղեկավարները այժմ աշխատանքային այցով գտնվում են Բրյուսելում, նշել են, որ Ուկրաինային օգնելու պատրաստակամության վերաբերյալ Եվրոհանձնաժողովից բազմաթիվ ազդանշաններ են ստացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև