Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետին առաջարկվել է Սարսանգի ջրամբարի ջրով Մարտակերտի հողերը ոռոգելու ծրագիր

Օգոստոս 30,2014 17:33

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին:

Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազար հեկտար հողատարածք:

Ա. Հարությունյանը, կարևորելով նախագծի նշանակությունը, այն պատմական է անվանել` նշելով, որ դեռևս խորհրդային տարիներին քննարկվում էր Սարսանգի ջրերը ինքնահոս եղանակով գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հարցը: Վարչապետի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ նշանակություն է ունենալու Արցախի և մասնավորապես Մարտակերտի շրջանի համար, քանի որ դրա իրականացման արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության և ինքնաբավության հարցերում այն մեծ ազդեցություն է ունենալու:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագծի ներկայացման համար և համոզմունք հայտնել, որ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը՝ միջոցներ կգտնվեն այն հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը մասնկացում էին շահագրգիռ կառույցների ղեկավարներ:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031