«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովին Նախիջևանում դաժան ծեծի ենթարկելու փաստը:
«Մենք վրդովված ենք Իլգար Նասիբովի վրա բարբարոս հարձակումից և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ արդյունավետ հետաքննություն իրականացնել՝ հիմք ընդունելով Նասիբովի լրագրողական և իրավապաշտպանական գործունեությունը», – հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի CJP-ի համակարգող Նինա Օգնիանովան:
Կազմակերպությունը Ադրբեջանին նաև հորդորել է Նասիբովին համապատասխան բուժօգնություն տրամադրել, ինչը հնարավոր է չէ անել Նախիջևանում:
Կարդացեք նաև
Լրագրողի վրա հարձակվել են օգոստոսի 21-ին: CJP-ին այս դեպքը կապել է Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ սկսված ճնշման նոր ալիքի հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ